ՀԱԿ-ը պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը
Your browser doesn’t support HTML5
Հայ ազգային կոնգրեսը ուրբաթ օրը քաղխորհրդի նիստում որոշել է պաշտպանել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ով որպես պատգամավորության թեկնածու ինքնառաջադրվել է թիվ 10 ընտրատարածքում, որը թափուր էր մնացել Խաչատուր Սուքիասյանի՝ մանդատը վայր դնելուց հետո: