Սպանության մեջ մեղադրվողն ազատ է արձակվել
Your browser doesn’t support HTML5
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սայադ Շիրինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ համաներմամբ ազատ է արձակվել Երեւանի ավագանու ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության ( ՀՀԿ) նախընտրական ցուցակի 43-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Սեդրակյանը, ով ձերբակալվել էր կուսակցական ընկերոջ` Կարեն Հակոբյանի սպանության առնչությամբ: