Սպանությունը տեղի էր ունեցել ապրիլի 3-ին: Պաշտոնական տվյալներով, Սեդրակյանը կրակել էր Հակոբյանի վրա, որը հրազենային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց եւ, գիտակցության չգալով, մահացել: Որոշ վարկածներում սպանության ելքով այս «ռազբորկան» կապվում էր ավագանու ընտրությունների հետ։
Փաստի առիթով ի սկզբանե հարուցվել էր քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով, սակայն, ըստ Սայադ Շիրինյանի, նախաքննության ընթացքում 104-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը վերաորակվել է 116-րդ հոդվածով. այն է՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցություն, եւ Արթուր Սեդրակյանի վրա համաներումը տարածվել է։ Այսինքն՝ նախաքննական մարմինը եզրակացրել է, որ սպանությունը կրել է ինքնապաշտպանական դրդապատճառներ:
Այս առիթով ՀՀԿ-ից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց. ասացին, որ Արթուր Սեդրակյանի ազատ արձակման վերաբերյալ տեղեկություն չունեն:
Բայց ընդդիմությունն ու իրավապաշտպաններն արձագանքում են:
Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ վերոնշյալ դեպքը եւս մեկ անգամ վկայում է «քաղբանտարկյալներին անազատության մեջ պահելու միտումնավորությունը»:
«Այս իշխանությունների համար դա սովորական գործելաոճ է: Իրենց կողմնակիցների, իրենց մարդկանց ցանկացած հանցանք կամ անտեսվում է, կամ կոծկվում է, կամ էլ շատ թեթեւ, սիմվոլիկ պատիժներով շատ արագ հայտնվում են ազատության մեջ», - հայտարարեց Քաղբանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը։
Փոխարենը, ըստ Կարապետ Ռուբինյանի, չեն ազատում Սարգիս Հացպանյանին ու Ռոման Մնացականյանին, որոնց առաջադրված հոդվածների եւ պատժաչափի վրա համաներման որոշումը տարածվում է: Հացպանյանը դեռ ոչ մի կերպ չի կարողանում ապացուցել, որ Ղարաբաղյան պատերազմի մասնակից է, իսկ Ռոման Մնացականյանին պատժում են «բջջային հեռախոս կրելու համար»:
«Նրան [Մնացականյանին] մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար: Նրա դեմ ցուցմունքներ են տվել երեք ոստիկաններ, որոնք հայտնել են, թե տեսել են, թե ինչպես է Ռոման Մնացականյանի նետած քարը դիպել ոստիկանության աշխատակիցներից մեկի ոտքին՝ վերջինին պատճառելով մարմնական վնասվածք», - պատմեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Իսկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հավելեց, որ դատապարտվելուց հետո Մնացականյանը հայտնվել է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում, որտեղ հինգ տույժ է ստացել բջջային հեռախոս ունենալու համար:
«Քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոս ունենալը օրենքով արգելված է», - շարունակեց Խաչատրյանը: - «Եվ բոլոր արգելված առարկաները… քրեակատարողական հիմնարկ են մտնում միայն եւ միայն աշխատակիցների միջոցով: Աշխատակիցները բերում են մարդկանց բջջային հեռախոսներ, այնուհետեւ այդ նույն բջջային հեռախոսները կրելու համար, երբ որ պատվեր է լինում, կոնկրետ առանձին վերցրած պատգամավորների ենթարկում են տույժի: Համաներման տեքստում կար՝ չարամիտ խախտում անողները ազատության իրավունք չունեն»:
Կալանավայրի ղեկավարությանը, տարբեր այլ ատյաններին իրավապաշտպանների եւ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հանդիպումները առայժմ շոշափելի արդյունք չեն տվել:
Ինչ վերաբերում է Սարգիս Հացպանյանին, ով սուտ մատնության մեղադրանքով դատապարտվել է 3,5 տարվա ազատազրկման, ապա նրա կինը` Հասմիկ Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեռ չի հաջողվում ո'չ պաշտպանության նախարարությունից եւ ո'չ էլ Ղարաբաղի պաշտպանության բանակից ստանալ իր ամուսնու՝ Ղարաբաղյան պատերազմի մասնակից լինելու մասին պահանջվող տեղեկանքները:
Ընդդիմության տվյալներով, դեռեւս անազատության մեջ են 21 ընդդիմադիրներ: