ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերն այսօր հայտարարել են, որ պատրաստ են բանակցություններ վարել և համաձայնության գալ Ռուսաստանի հետ, եթե այդ երկրի իշխանությունները «խելամիտ առաջարկներ» անեն:
Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՅՈւԿՕՍ-ի բաժնետերերի շահերը ներկայացնող Group Menatep Limited ընկերության ղեկավար Թիմ Օսբորնը:
Ավելի վաղ Հաագայի իրավարար դատարանը մասամբ բավարարել էր ՅՈւԿՕՍ-ի նախկին բաժնետերերի հայցը՝ Ռուսաստանին պարտավորեցնելով 50 միլիարդ դոլար վճարել ընկերության բաժնետերերին: