Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է 50 միլիարդ դոլար վճարել ՅՈւԿՕՍ-ին


Ռուսաստան - ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դատարանում՝ մեղադրյալի աթոռին, օգոստոս, 2013 թ․
Ռուսաստան - ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դատարանում՝ մեղադրյալի աթոռին, օգոստոս, 2013 թ․

Հաագայի իրավարար դատարանը որոշել է, որ ռուսաստանյան ՅՈւԿՕՍ նավթարդյունաբերական ընկերության նկատմամբ հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ուներ, և պարտավորեցրել է Ռուսաստանին ավելի քան 50 միլիարդ դոլար վճարել ընկերության բաժնետերերին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

ՅՈւԿՕՍ-ի բաժնետերերի շահերը ներկայացնող Group Menatep Limited (GML) ընկերության ղեկավար Թիմ Օսբորնը հայտարարել է, որ դատարանը նաև պարտավորեցրել է Ռուսաստանին 60 միլիոն դոլար վճարել՝ որպես ընկերության դատական ծախսերի փոխհատուցում:

«Դատարանը որոշել է, որ ՅՈւԿՕՍ-ի վրա հարձակումը քաղաքական դրդապատճառներ ուներ: Դրա նպատակը ընկերությունը սնանկացնելն էր», - ասել է Օսբորնը:

Դատարանի որոշման տեքստից հետևում է, որ բաժնետերերին հատկացվելիք ընդհանուր գումարը 50 միլիարդ 20.87 միլիոն դոլար է: Կիպրական Hulley Enterprises ընկերությունը պետք է ստանա 39.9 միլիարդ, Մեն կղզում գրանցված Yukos Universal-ը՝ 1.8 միլիարդ, Կիպրոսում գրանցված մեկ այլ ընկերություն՝ Veteran Petroleum-ը՝ 8.2 միլիարդ դոլար:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ պաշտոնական Մոսկվան օգտագործում է բոլոր հնարավոր իրավական միջոցները իրենց շահերը պաշտպանելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG