Վեց ակտիվիստի հաջողվել էր մտնել Աֆրիկյանների շինհրապարակ

Your browser doesn’t support HTML5

Աֆրիկյանների տան ժամանակավոր «գրավումը»

Աֆրիկյանների շենքի ճակատագրով մտահոգ ակտիվիստները չեն դադարում շենքի տարածքում ակցիաներ իրականացնել՝ պնդելով, որ շենքն անօրինական է քանդվում։

Վեց երիտասարդներ այսօր կարողացել էին մտել ցանկապատված շինհրապարակ, որը համարյա միշտ հսկվում է ոստիկանների կողմից, և բարձրացել շինարարական տախտակների վրա, ներսում լուսանկարներ էին արել։ Նրանց ներքևում ընկերները դիմավորեցին ծափահարություններով։

Շինհրապարակ ներխուժած երիտասարդներից Վահագն Մինասյանն այսօրվա ակցիան այսպես բացատրեց.- «Շինհրապարակ բարձրանալը խորհրդանշում է այն երևույթը, որ մենք միայն պաստառներով կամ լոզունգներ բարձրաձայնելով։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք իրավունքի գերակայության դաշտում անցնել ավելի նյութական գործողությունների։ Այսինքն մենք համարում ենք, որ այստեղ ապամոնտաժման պրոցեսները անօրինական են, և մենք իրավունք ունենք կանխելու անօրինական երևույթները՝ որպես ՀՀ քաղաքացիներ»։

Երիտասարդները շինհրապարկից դուրս եկան ոստիկանների հետ պայմանավորվելուց հետո, որ եթե ինքնակամ իջնեն, իրենց բերման չեն ենթարկի։ Վերև բարձրացած վեց երիտասարդներից Վիլեն Գաբրիելյանն ավելացնում է.- «Վեց հոգով էինք, բայց կարող էինք նույն գործողությունը անել 600 հոգով։ Եթե նույն գործողությունը անեինք այդքանով, մեզ ոչ թե կասեին՝ իջեք, ձեզ բերման չենք ենթարկում, այլ միանգամից թուղթը կբերեին, կասեին՝ շենքը այլևս չի քանդվելու, որովհետև ի սկզբանե կառավարությունը խախտել է միջազգային կոնվենցիա»։

«Էս պահին 600 հոգի չի հավաքվում, բայց վստահ եմ, որ հավաքվելու է, ու ոչ միայն էս շենքի, այլ շատ ավելի լուրջ հարցերում»,- եզրափակեց ակտիվիստը։