Հանրապետականները կարծում են, որ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների մասին դեռ վաղ է մտածել. դրանք ԱԺ հերթական ընտրությունները 2017-ին կանցկացվեն, նախագահականը` 2018-ին:
ՀՀԿ - ԲՀԿ հեռակա լեզվակռիվը ծագեց Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուար Շարմազանովի հայտարարությունից հետո: Նա, հիշեցնենք, ասել էր` եթե որևէ մեկը գալիք տարիներին հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, ապա այդ ճանապարհն անցնում է Մելիք-Ադամյան փողոցով (այստեղ է գտնվում ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը):
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեկ անգամ ասաց, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում շաբաթ օրն էլ կրկնեց ավելի հստակ` «Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցելու գալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններին` միայն ու միայն հաղթելու վճռականությամբ:
Հանրապետական Համլետ Հարությունյանը ԲՀԿ-ի հետ «խաղաղ գոյակցության» կողմնակից է, իսկ Ծառուկյանին խորհուրդ է տալիս գործընկերների առումով չշտապել. - «Ժամանակի իմաստով դեռևս չի իմացվի, թե այդ գործընկերները կոնկրետ ովքեր են: Քաղաքականության մեջ «ընկերություն», «գործընկերություն» շատ հարաբերական հասկացողություններ են»:
Հանրապետական Մանվել Բադեյանի կարծիքով, գործընկեր ասելով Ծառուկյանը ոչ իշխանական քառյակին նկատի ուներ, սակայն ինքը չի հավատում նրանց համագործակցությանը. - «Հարցեր կլինեն, որտեղ համագործակությունն անհնարին կլինի»:
Հարցին, թե հնարավոր համարում է, որ Գագիկ Ծառուկյանը գնա արտահերթ լուծումների` հրաժարականներ պահանջելու ճանապարհով, Բադեյանն արձագանքեց. - «Հո իր պահանջելով չի: Գոյություն ունի Սահմանադրություն: Սահմանադրությունը որոշում է հերթականությունը, հաջորդականությունը, պարբերականությունը... Ուրեմն, քո կարծիքով, եթե մեկն ու մեկը պահանջեց, հերիք է հա՞»:
ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը բացատրեց, թե որ ուժերին է նկատի ունեցել Ծառուկյանը. - «Բոլոր նրանց, ովքեր կկոնսոլիդացվեն նորմալ, հասարակությանը հուզող հարցերի շուրջ. քառյակը կլինի, ուրիշները կլինեն... Խոսքը գաղափարի մասին է: Ցանկացած պարագայում` կլինեն արտահերթ, կլինեն հերթական, դա կարևոր չէ: Խոսքը կոնսոլիդացված, ընդհանուր... Որովհետև հարցերը շատ կարևոր են. մարտահրավերները կարևոր են, այդ խնդիրները լուծելու համար ինչքան լայն կոնսոլիդացիա, այնքան լավ: Եվ ովքեր կմտնեն, դրանք կլինեն այդ գործընկերները»:
Դեռ մեկ ամիս առաջ քառյակը համաձայնություն էր ձեռք բերել համատեղ միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ` չբացառելով հանրահավաքների և դահլիճային հանդիպումների անցկացումը Երևանում և մարզերում: «Ազատության» հարցին, թե ինչու են դրանք ուշանում, Մարգարյանը պատասխանեց. - «Մենք վերջնական որոշում այսօր-վաղը կտանք` քառյակի բոլորն են միանում դրան, թե չէ»:
Իսկ հարցին, թե կարելի ասել, որ դա արտահերթ լուծումների նախապատրաստություն է, պատգամավորն արձագանքեց. - «Ամեն ինչ չէ, որ կապված է դրա հետ: Հիմա պետք է հասարակությանն ասել, թե ինչ ենք սպասում, ինչն է կարևոր, որ եթե արվի, ապա ինչ-որ բան կլավանա: Եթե չի լավանա, նոր կորոշենք` մենք արտահերթ ենք պահանջում, կամ որ ընտրությունն ենք պահանջում: Դա դինամիկայի մեջ է»:
ԲՀԿ-ական Արագած Ախոյանը ՀՀԿ-ի հետ կոնֆլիկտներ չստեղծելու կողմնակից է: Իշխող կուսակցության հետ փոխհրաձգությունը, նրա կարծիքով, անցյալում է:
«Ապագան ցույց կտա: Դեռ երեք տարի կա ժամանակ: Այնպես որ, հիմա խոսելը շատ շուտ է», - ասաց նա` բացառելով խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Իսկ նման զարգացումների դեպքում խուսափեց հստակեցնել` կմնա՞ Ծառուկյանի կողքին, թե՞ ոչ:
«Կգա ժամանակը, կասեմ», - արձագանքեց ԲՀԿ-ի գործարար թևը ներկայացնող պատգամավորը: