Հայաստանի առաջին նախագահի համոզմամբ՝ երկրում առկա բոլոր խնդիրներին պետք է տրվի համակարգային լուծում:
Ինչքան բարեփոխում են, այնքան երկիրը կործանվում է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը հայտարարեց Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահը եկել էր ՀԱԿ-ի երիտասարդական կոնգրեսի համագումարին: Տեր-Պետրոսյանի այցն անակնկալ էր երիտասարդների համար: Բուռն ծափողջույններից, «Լևոն, Լևոն» բացականչություններից հետո համագումարն ընդմիջվեց, իսկ հետո այն անցավ դռնփակ՝ առանց լրատվամիջոցների մասնակցության:
Թեպետ լրագրողները փորձեցին առաջին նախագահի կարծիքը լսել ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ, Տեր-Պետրոսյանն ասաց, որ գնահատականներ այսօր չի տալու: Այնուամենայնիվ, «Ազատությանը» հաջողվեց մի քանի հարց ուղղել առաջին նախագահին:
Քանի որ այսօր նա եկել էր քաջալերելու հենց երիտասարդներին, Տեր-Պետրոսյանին խնդրեցինք կարծիք հայտնել պարտադիր կուտակայինի դեմ փողոց դուրս եկած երիտասարդների մասին:
«Ես ողջունում եմ այդ պահանջը», - արձագանքեց առաջին նախագահը:
Միաժամանակ, Տեր-Պետրոսյանը համաձայն չէ, թե այսօր Կառավարությունը այնպիսի ճգնաժամում է հայտնվել, որ հենց քաղաքացիների նախաձեռնությունն է հարցին լուծում տալու: «Դա ընդամենը մի տարր է, որը անհրաժեշտ տարր է, իսկ հիմնականը քաղաքական ուժերը պիտի լուծեն այդ [խնդիրը]», - ասաց նա:
Հարցին էլ՝ կարո՞ղ է ինչ-որ արդյունքի հասնել քաղաքացիական նախաձեռնությունը հանրային ճնշմամբ, առաջին նախագահը պատասխանեց․ - «Առանց քաղաքական ուժերի աջակցության ոչ մի բանի չի կարող հասնել, քաղաքական ուժերն էլ առանց այս քաղաքացիական շարժումների աջակցության ոչ մի հաջողության չեն կարող հասնել»:
Պարտադիր կուտակայինի մասին օրենքի և դրա շուրջ ստեղծված աղմուկի առնչությամբ կոնկրետ իր դիրքորոշումը հայտնելու խնդրանքին Լևոն Տեր-Պետրոսյանը արձագանքեց․ - «Աղմուկ չէի ասի՝ դա լուրջ շարժում է և ճիշտ հարցադրում է, բայց ինձ համար դա մի մասնակի հարց է ընդամենը: Անգամ եթե կուտակայինը լուծեցին իրենց ուզած ձևով, այսինքն՝ ժողովրդի ուզած ձևով, դա ի՞նչ է փոխելու այս երկրում: Հազար հատ կուտակայինի պես հարց գոյություն ունի Հայաստանում, դրանով թալանը վերանալո՞ւ է Հայաստանում, արտագաղթը վերանալո՞ւ է»:
«Իմ խնդիրը համակարգն է՝ ուրիշ խնդիր ես չունեմ: Ցանկացած էդպիսի հարց, որ բարձրացնում են, իհարկե, ողջունելի է: Եթե դրանք շատանան, բազմազան դառնան, ավելի զանգվածային դառնան, դա կնպաստի հենց համակարգային փոփոխություններին», - շարունակեց առաջին նախագահը:
Ի պատասխան մեկ այլ հարցի՝ Տեր-Պետրոսյանը չցանկացավ տարանջատել ներքին և արտաքին խնդիրները և ընդգծեց, որ այդպիսի բաժանում «ընդհանրապես չգիտի»: «Կա պետություն՝ ներքին ու արտաքին միաձույլ խնդիրների մի համակարգ», - ասաց առաջին նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ երկրում առկա բոլոր խնդիրներին պետք է տրվի համակարգային լուծում:
Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ներկայացնել իր վերաբերմունքը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ վերջերս արած հայտարարություններին:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր կարծիքը հայտնելով՝ առաջին նախագահը հայտարարեց, որ այս իշխանությունների նախաձեռնած ոչ մի բարեփոխման չի հավատում․ - «Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է: Կործանվում է: Նրանց բոլոր բարեփոխումներ, այսպես կոչված, չակերտավոր, կոչվածները ուղղված են այս երկիրը կործանելուն»:
Հարցին՝ արդյոք Մաքսային միությանն անդամակցելը նո՞ւյնպես երկիրը կործանելուն ուղղված նախաձեռնություն է, Տեր-Պետրոսյանը հակադարձեց․ - «Նրանք [Հայաստանի իշխանությունները] չեն նախաձեռնել, նրանք նախաձեռնել էին եվրոասոցացվել, խայտառակ վիճակում գնացին մտան Մաքսային միություն: Դրանից դուք ի՞նչ եք սպասում»:
Ի դեպ, ՀԱԿ-ի երիտասարդական կոնգրեսի համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը առանց լրատվամիջոցների մասնակցության զրույց է ունեցել երիտասարդների հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: