ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այսօր «Քարնեգի» հիմնադրամում ունեցած իր ելույթի ժամանակ տեղեկացրել է, որ գործընկերների՝ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի և ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ հաջորդ շաբաթ այցելելու են ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղ: