Պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ բողոքողները վերջին օրերին նամակ-հրավերներ են ստանում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից`մասնակցելու օրենքի լրամշակմանը:
Նման նամակ է ստացել նաև «Դ!եմ եմ» շարժման անդամ Մանուկ Զաքարյանը: Նա, սակայն, սա համարում է իշխանությունների հերթական ձևական քայլը. - «Ես չգիտեմ քանի հազար հոգու են ուղարկել, չեմ պատկերացնում ոնց են այդ մի քանի հազար հոգին մասնակցելու այս օրինագծի քննարկմանը: Առաջարկնե՞ր ուղարկենք, իրենք բոլորը հաշվի առնելո՞ւ են, թե՞ ուղղակի ձևական բնույթ է կրում... Ամեն դեպքում մենք հստակ նշել ենք, որ պատրաստ ենք նոր օրինագծի հետ կապված քննարկումներին մասնակցել, մեր առաջարկները բերել: Բայց` քանի դեռ չի կատարվել մեր պահանջը: Սա նախապայման չէ, սա արդեն իրավական հարթության մեջ գտնվող մի փաստ է, որը պետք է իշխանությունները վայրկյան առաջ շտկեին»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, թե ստեղծված աշխատանքային խմբի հետ աշխատելու երկու տարբերակ կա. ներկայացնել առաջարկների փաթեթ կամ 2-3 հոգանոց խմբով ներկայանալ քննարկումներին:
Տեղին է հիշեցնել, որ «Դ!եմ եմ պարտադիրին» շարժման ներկայացուցիչները բազմիցս նշել են, որ առաջնորդներ չունեն:
Զաքարյանը պնդեց, որ իշխանությունների հետ քննարկումները հնարավոր են միայն այն դեպքում, եթե վերջիններս հետևեն ՍԴ որոշմանն ու հրաժարվեն պարտադիր բաղադրիչից. - «Կա խնդիր, ու խնդիրը հենց այսօր է, այս պահին`կապված այդ ապօրինի գանձումների, ուղղակի դրամաշորթության հետ: Ինչքան հնարավոր է շատ փորձելու են մարդկանցից այդ պահումները անել: Այս խնդիրը դեռ չլուծուծ` մասնակցել նոր օրինագծի մշակմանը, ես տարօրինակ եմ համարում»:
Նախարարությունից «Ազատությանը» չհայտնեցին, թե կոնկրետ երբ է նախատեսված աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը` հավաստիացնելով, այդուհանդերձ, որ քննարկումներն ընթանում են ամեն շաբաթ:
Մանուկ Զաքարյանն ասաց, որ հրավերներ են ստանում նրանք, ովքեր ավելի վաղ նամակների էին հղել նախագահ Սերժ Սարգսյանին` պահանջելով «տեր կանգնել» Սահմանադրությանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված պատասխաններում մեջբերված են նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքերը համակարգը բարելավելու և նոր օրինագիծ մշակելու վերաբերյալ: Սա, սակայն, այն պատասխանը չէր, որ ակնկալում էին «Դ!եմ եմ»-ի անդամները առաջին հերթին նախագահից:
«Նրանք կա'մ չեն հասկացել մեր նամակի բովանդակությունը, կա'մ, որ ավելի վատ է, չեն ուզում հասկանալ: Այստեղ խոսքը չի գնում միայն պատասխանատվության վերացման մասին: Նույնիսկ այդ օրինագիծը եթե անցնի` 76-րդ կետի կասեցումը, ոչ մի բան լինելու պարտադիր վճարումների հետ կապված: Այսինքն` պարտադիր վճարումները շարունակվելու են: Փաստացի նրանք սրանով ոչ մի մեր հարցին չեն պատասխանել»:
«Դ!եմ եմ պարտադիրին» շարժումը չի դադարեցնում պայքարը. այսօր շարժման անդամները ավտոերթ ենք անցկացնում: