Եվրոպական խորհրդարանը և Եվրամիության արտգործնախարարները ավելի վաղ հաստատել են համապատասխան առաջարկը:
Այսօրվանից Մոլդովայի քաղաքացիները կարող են Եվրոպական միություն մուտք գործել առանց վիզայի: Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան մնացին Արևելյան հարևանության ծրագրի նպատակներին հավատարիմ երկրները, որոնք նպատակ ունեն սերտացնել Եվրամիության հետ առևտրային և ինտեգրացիոն կապերը:
Այսպիսով, Եվրոպական խորհրդարանի և Եվրամիության արտաքին գործերի նախարարների կողմից ավելի վաղ հաստատված առաջարկի համաձայն, արդեն այսօրվանից կենսաչափական անձնագիր ունեցող Մոլդովայի քաղաքացիները կարող են մուտք գործել Շենգենյան գոտի` առանց վիզայի:
Ի դեպ, հետևելով Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմանը՝ ՆԱՏՕ-ն մտավախություններ ունի, որ հաջորդը կարող է դառնալ Մոլդովայում հակամարտության օջախ հանդիսացող Մերձդնեստրը: Այս տարածաշրջանը համարվում է «սառեցված» հակամարտության գոտի` հանգրվան հանդիսանալով ռուսական զորքերի և 30 տոկոս ռուս բնակչության համար:
Հիշեցնենք` Արևելյան գործընկերության անդամ երկրները վեցն են` Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս: Առաջընթացի զեկույցների համաձայն, այս վեց երկրներից ամենաարագ ու խորքային բարեփոխումները երկրի ներսում արել են հենց Մոլդովայի իշխանությունները` դարձնելով Մոլդովան ծրագրում ընդգրկված երկրներից առաջինը, որի քաղաքացիներն այսուհետ կարող են առանց վիզային խոչընդոտների մեկնել Եվրոպա:
Հայաստանի համար գործում է վիզայի դյուրացված գործընթաց` նվազեցված վիզային վճարով և որոշակի խմբերի համար տրվող առավելություններով: