Թեև «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում է, որ որևէ ձևով Հովիկ Աբրահամյանի կառավարության մաս չի կազմի, իշխող Հանրապետականը հայտարարում է, թե բանակցությունները ԲՀԿ-ի և Դաշնակցության հետ՝ շարունակվում են:
Այսօր էլ Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ քննարկվող տարբերակների մեջ է նաև կառավարությունում մասնակի պատասխանատվություն ստանձնելու հնարավորությունը:
«Համաձայնությունների դաշտի սահմաններում կարող է ունենան նաև նախարարական պորտֆելներ», - նշեց ՀՀԿ փոխնախագահը, - «Գիտեք, այսօր էլ և՛ Հայ հեղափոխական դաշնակցությունը, և՛ «Բարգավաճ Հայաստանը» դեռևս իրենց ներսի քննարկումների մեջ են և քննարկումներից հետո տեղյակ կպահեն»:
Կիրակի օրը Հանրապետականի ղեկավար մարմնի նիստում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն ուշագրավ դիտարկում էր արել, ասելով, թե Հովիկ Աբրահամյանի հետ խոսել է Հանրապետականի շարքերում գոյություն ունեցող թերահավատության մասին:
«Ես անկեղծորեն ներկայացրել եմ բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ մեր թիմակիցների մոտ՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ մեր հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ», - ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, թե Աբրահամյանը խոստացել է այդ մտահոգությունները շատ արագ փարատել իր ակտիվ քայլերով:
Գալուստ Սահակյանին հարցրեցինք, թե արդյոք Սերժ Սարգսյանի այս խոսքերը նշանակում են, որ Հանրապետականի թիմում չեն վստահում Աբրահամյանին:
«Թիմ հասկացողությունը 150 հազարից ավելի է: Նույն վերաբերմունքը կարող է բոլորիս նկատմամբ լինի, այդպես միանշանակ վերաբերմունք չլինի: Կարող է առանձին մարդիկ կամ առանձին մարդկանց խումբ այլ տեսակետներ ունենան, որն էլ, կարծում եմ, շատ բնական է», - արձագանքեց Հանրապետականի փոխնախագահը:
Գալուստ Սահակյանին հարցրեցինք նաև, թե նորմա՞լ է, որ Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետին հիշեցնում է կաշառք չվերցնելու կարևորության մասին:
«Խոսքը վերաբերում է խիստ վերահսկողությանը, որ պիտի նախ՝ բյուջեն չփոշիացվի: Դա կոռուպցիայի պայքարի ձևերից մեկն է․ ամբողջ աշխարհում կոռուպցիա հասկացողությունը վերաբերում է իշխանություններին, և մենք էլ պիտի ավելի ուշադիր լինենք, որպեսզի պաշտոնը չդառնա եկամտի միջոց», - պատասխանեց Գալուստ Սահակյանը՝ կարծիք հայտնելով, որ, համենայնդեպս, դրական արդյունքներ կգրանցվեն այդ ուղղությամբ: