Մեկ ամիս ադրբեջանական գերության մեջ մնացած տավուշցի Արսեն Խոջոյանը այսօր Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հետազոտվելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ադրբեջանական կողմը իրեն չի խոշտանգել, իր հանդեպ վատ վերաբերմունք չեն ցուցաբերել։
«Հիմնականում չէին հասկանում՝ զինծառայող եմ, թե՝ ոչ։ Մի առանձին մեկուսարան կար, էդտեղ էին ինձ պահում»,- պատմեց Խոջոյանը։
23-ամյա երիտասարդը ասաց, որ ադրբեջանցիները իրեն որևէ ներարկում չեն արել, իսկ թուլության պատճառը երկար ժամանակ քաղցած մնալն է։ Խոջոյանն ասում էր, որ իրեն պահել են Բաքվի բանտերից մեկում, գրեթե չի սնվել, քանի որ զգուշանում էր, բավարարվել է թեյ խմելով։
Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը նշեց, որ սահմանը հատել է մառախուղի պատճառով։ «Սահմանը փշալարերով պատված չի եղել»,- ասաց նա՝ հավելելով, թե ադրբեջանցիների հարցումներին հենց այդ պատասխանն է տվել.- «Ուղղակի տարածքը շփոթելով եմ անցել»։
Խոջոյանը նաև ասաց, որ միջազգային Կարմիր Խաչի միջոցով ընտանիքին փոխանցվող նամակները իր ձեռքով է գրել։ Ընտանիքի անդամներին դեռ չի հանդիպել։
«Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը լրագրողներին փոխանցեց՝ իրենց հետազոտությունները վկայում են, որ Խոջոյանը բռնությունների չի ենթարկվել։
«Մարմնի վրա որևէ քերծվածք, կապտուկ, ծեծի տեղեր չկան։ Ինքն էլ նշում է, որ իրեն որևէ ֆիզիկական ազդակ չի եղել։ Երակների վրա ներարկման տեղեր չկան, մարմինը մաքուր է, գիտակցությունը նորմալ է, հարցերին ադեկվատ պատասխանում է»,- ասաց բժիշկը։
Ամենայն հավանականությամբ երիտասարդը վաղը դուրս կգրվի հիվանդանոցից։ Հիշեցնենք, նրան միջազգային Կարմիր Խաչի միջնորդությամբ հանձնեցին Հայաստանին։
Խոջոյանը ադրբեջանական կողմում էր հայտնվել այս տարվա մարտի 7-ին։ Երիտասարդը ավելի վաղ՝ այս տարվա հունվարի 28-ին ադրբեջանական կողմում հայտնված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի ազգականն է։ Ծերունին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո մարտի 4-ին վերադարձվեց Հայաստան՝ խոշտանգված վիճակում: