Կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Անն Էշուն, Բրեդ Շերմանն ու Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը մամուլի համատեղ ասուլիս են տվել՝ անդրադառնալով Սիրիայում հայաբնակ Քեսաբ բնակավայրի վրա կատարված հարձակմանը:
Նախօրեին Կոնգրեսի բակում անցկացված ասուլիսում Ադամ Շիֆն ասել է, որ Սիրիայում հայ համայնքի և մյուս քրիստոնյաների խնդիրների հետ կապված շարունակաբար բարձրացրել է իր մտահոգությունները: Անմիջականորեն խոսել է նախագահի հետ, անցած շաբաթվա մեջ հարցադրում է ներկայացրել ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչին, Կոնգրեսում արտաքին հատկացումների հանձնաժողովին հորդորել է ուշադրություն դարձնել քրիստոնեական համայնքին օգնություն ցուցաբերելու վրա, ԱՄՆ-ի զարգացման գործակալությանը հորդորելու է ջանքեր գործադրել Սիրիայի ներսում մնացած քրիստոնյաներին օգնելու համար:
Կոնգրեսականն ընդգծել է, որ Քեսաբի բնակիչներից շատերը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներն են:
«Հատկապես մեծ ցավ է պատճառում, որ ցեղասպանությունից շուրջ 100 տարի անց նրանք այս կերպ թիրախ են դառնում»,- ընդգծել է Շիֆը։
Բրեդ Շերմանը կոչ է արել ուսումնասիրել Թուրքիայի դերակատարությունը Քեսաբի գործողությունում.- «Ցանկանում եմ միանալ իմ մի շարք գործընկերներին՝ հորդորելով հետախուզության հարցերով հանձնաժողովին և Պետդեպարտամենտին հստակորեն տեղեկացնել մեզ, թե ինչ դեր է ունեցել Թուրքիան Ալ-Ղաիդայի հետ կապ ունեցող ահաբեկիչներին օժանդակելու մեջ, ինչպես կարող էին Ալ-Ղաիդայի հետ կապված խմբավորումները Սիրիա մտնել Թուրքիայից Քեսաբում էթնիկ զտումներ կատարելու համար»։
Կոնգրեսական Կոստան ասել է, որ իր համար շատ մտահոգիչ են այն հաղորդագրությունները, ըստ որոնց՝ Թուրքիայի կառավարությունը ահաբեկիչներին ցուցաբերել է ռազմական աջակցություն և մատակարարում:
Աննա Էշուն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և Քեսաբի վերջին իրադարձությունների կապակցությամբ ասել է, թե Քեսաբի իրադարձությունները ասես բացեցին խորը և մեծ վերքերը:
Կոնգրեսական Ջուդի Չուն նշել է, որ Քեսաբն այն քաղաքն է, որտեղ Հայոց ցեղասպանությունից փրկվածները ապաստան են են գտել ու նոր կյանք սկսել։ Վերջին շրջանում Քեսաբում ապաստան էին գտել Հալեպի բռնություններից փախչող հայերը։
Նա աներևակայելի ողբերգություն է բնորոշել Քեսաբի վրա հարձակումը՝ նշելով, որ մահմեդական ծայրահեղականները քաղաքի վրա հարձակվել են Թուրքիայից հատելով Սիրիայի սահմանը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի պետդեպարտամենտը խորը մտահոգություն է հայտնել Քեսաբի վրա կատարված հարձակման կապակցությամբ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել էր այդ հարձակումը, մի խումբ կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ։ Նշենք, որ ասուլիսներով, հարցադրումներով, հայտարարություններով հանդես են գալիս թե Դեմոկրատական, թե Հանրապետական կուսակցության անդամ կոնգրեսականներ և սենատորներ։
Պաշտոնական Անկարան հերքում է պնդումները, թե Ալ-Ղաիդայի հետ կապ ունեցող ծայրահեղական խմբավորումները Քեսաբի վրա հարձակումը կատարել են Թուրքիայի տարածքից: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն է հերքել այդ լուրերը՝ նշելով, որ Թուրքիան բացել էր սահմանը Քեսաբից փախչող հայերին ընդունելու, օգնելու համար:
Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը «ամոթալի զրպարտանք և անհիմն մեղադրանք» է որակել ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի՝ մարտի 27-ի հայտարարությունը, որում հայ դիվանագետը պնդում էր, թե ծայրահեղական խմբավորումները, մասնավորաբար, Ալ-Քաիդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը որպես պլացդարմ` Քեսաբի վրա հարձակման ընթացքում: