Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը «ամոթալի զրպարտանք և անհիմն մեղադրանք» է որակել ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանի` մարտի 27-ի հայտարարությունը, որում հայ դիվանագետը պնդում էր, թե ծայրահեղական խմբավորումները, մասնավորաբար, Ալ-Քաեդայի զինյալները օգտագործել են Թուրքիայի տարածքը որպես պլացդարմ` Քեսաբի վրա հարձակման ընթացքում:
«ԵԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչն իր պատասխանում մատնացույց է արել այս մեղադրանքների անհիմն բնույթը», - նշված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, որը տեղադրված է գերատեսչության պաշտոնական կայքում: