Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել եկամտային հարկի և կուտակային վճարի էլեկտրոնային հաշվետվությունների ձևից ինքնաշխատ եղանակով լրացվող պարտադիր կուտակային վճարի դաշտերը հանելու դիմումների վերաբերյալ պարզաբանմամբ։
«Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է ՀՀ վարչապետի` 04.02.2010թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, հետևաբար, ՊԵԿ-ը ինչպես այդ հարցին, այնպես էլ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից բխող պարտադիր կուտակային բաղադրիչին վերաբերող այլ հարցերի կարող է անդրադառնալ Կառավարման խորհրդի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո, որի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»,- հայտարարում է ՊԵԿ-ը։
Անդրադառնալով բազմաթիվ քաղաքացիների դիմումներին, որոնցով առաջարկվում է ձեռնպահ մնալ ծրագրային մոդուլով քաղաքացու փոխարեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելուց, ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ինքը մասնակիցների փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու իրավասություն չունի:
«Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` նման իրավասությունով օժտված է պարտադիր կուտակային համակարգի մասնակիցների ռեեստրը վարողը` ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում:
Ավելի վաղ «Ազատության» գրավոր հարցմանը, թե ինչո՞ւ ՊԵԿ-ը չի անջատում ինքնաշխատ հաշվիչը, արդյոք տուգանքների կենթարկվե՞ն պահումներ ու փոխանցումներ չկատարած հաշվապահները, ինչպե՞ս պետք է հաշվապահները վարեն իրենց ընկերությունների հաշվետվությունը, ի՞նչ պարզաբանում կտա ՊԵԿ-ը հաշվապահների այն պնդումներին, թե ճնշումների են ենթարկվում այս կառույցի կողմից, Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացվել էր հետևյալ պատասխանը․ - «Ի պատասխան Ձեր` 07.04.2014թ. հարցման տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով այն փաստը, որ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է ՀՀ վարչապետի 04.02.2010թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, ապա առաջարկում ենք հարցումն ուղղել Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդին»: