«Ազատություն» ռադիոկայանը երկուշաբթի օրը հարցում էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ)` փորձելով հասկանալ, թե պատրաստվո՞ւմ է արդյոք այս կառույցն անջատել էլեկտրոնային հաշվետվության մեջ առկա պարտադիր կուտակային պահումների ինքնաշխատ հաշվիչը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից հետո նորից քաոսային իրավիճակ սկսվեց շատ ընկերությունների հաշվապահություններում: Մի կողմից, կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ պետք է ընդունել հակասահմանադրական հանդուրժողականություն և մինչև ս․թ․ սեպտեմբերի 30-ը պահումներ կատարել կուտակային կենսաթոշակի համար, մյուս կողմից, հղում անելով Սահմանադրական դատարանի որոշման 6-րդ կետին, պարտադիր բաղադրիչին ընդդիմացողները և մի շարք այլ իրավաբաններ ու սահմանադրագետներ պնդում են, որ աշխատավարձերից պահել պետք չէ:
Ու ստեղծված իրավիճակում գործատուներն ու հաշվապահները անհանգստացած են, քանզի եթե հաշվապահը պահում չի կատարում աշխատավարձից, հաշվիչն ավտոմատ հաշվարկ է անում: Բաց է մնում մի կարևոր հարց` արդյոք այս հաշվապահները հետագայում կենթարկվե՞ն վարչական պատասխանատվության` սխալ հաշվետվություն ներկայացնելու կամ փոխանցումներ չկատարելու համար:
«Ազատության» հարցերին, թե ինչո՞ւ ՊԵԿ-ը չի անջատում ինքնաշխատ հաշվիչը, արդյոք տուգանքների կենթարկվե՞ն պահումներ ու փոխանցումներ չկատարած հաշվապահները, ինչպե՞ս պետք է հաշվապահները վարեն իրենց ընկերությունների հաշվետվությունը, ի՞նչ պարզաբանում կտա ՊԵԿ-ը հաշվապահների այն պնդումներին, թե ճնշումների են ենթարկվում այս կառույցի կողմից, Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացվել է հետևյալ պատասխանը․ - «Ի պատասխան Ձեր` 07.04.2014թ. հարցման տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով այն փաստը, որ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի հաշվարկներն ընդունելու և մշակելու, եկամտային հարկի ու պարտադիր կուտակային վճարների պարտավորությունները հաշվառելու համար համակարգչային ծրագիրը նախագծվել է (մշակվել է) համապատասխան տեխնիկական առաջադրանքի հիման վրա, որը հաստատվում և փոփոխվում է ՀՀ վարչապետի 04.02.2010թ. N58-Ն որոշմամբ ստեղծված Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդի կողմից, ապա առաջարկում ենք հարցումն ուղղել Կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհրդին:
Առաջիկայում «Ազատություն»-ը կփորձի ստանալ այս հարցերի պատասխանը Կենսաթոշակային բարեփումների կառավարման խորհրդից:
Հավելենք, որ «Դեմ եմ» շարժումը, անհանգստացած լինելով վերը նշված խնդրով, ապրիլի 9-ին բողոքի երթ է կազմակերպելու ֆինանսների նախարարությունից դեպի Պետեկամուտների կոմիտե: