Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների համար տրամաբանական էր, բայց անսպասելի:
Նախաձեռնության ներկայացուցիչները «Ազատության» հետ զրույցներում չէին ցանկանում դա կապել միայն իրենց պայքարի հետ կամ համարել իրենց հաղթանակը՝ ընդգծելով, որ «Դեմ եմ»-ի պայքարն անձերի դեմ չէ, կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ է և պետք է շարունակվի։
«Այո, նորմալ երկրներում նվազագույնը, որ լինում է նման դեպքերում, կառավարության հրաժարականն է, բայց մեր տիպի երկրներում դա անսպասելի էր, ինձ համար էլ էր անսպասելի»,- նշեց նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը.- «Չեմ ուզում դա շատ կապել մեզ հետ, բայց ենթադրում եմ՝ գուցե և մեր գործունեությունն էլ, այո, կարող է ազդեցություն ունենալ։ Որովհետև, մեղմ ասած, նորմալ չէ, երբ Կառավարության սոցիալական քաղաքականության մի ամբողջ հիմք, օրենքի այնպիսի հոդվածներ, որ անկյունաքարային հոդվածներ են, հակասահմանադրական են ճանաչվում երկրի բարձր դատարանի կողմից։ Փաստորեն կարելի է արձանագրել, որ այդ կառավարության սոցիալական քաղաքականությունն այլևս տապալված էր։ Գուցե սա է եղել պատճառներից մեկը, որը դրդել է վարչապետին գնալ այդ քայլին և հրաժարական տալ»։
Հարցին, թե հնարավո՞ր է իշխանությունն այս քայլով փորձեց խուսափել հետագա լարվածությունից ու բողոքի գործողություններից, նախաձեռնության մեկ այլ անդամ Մանե Թանդիլյանը պատասխանեց.- «Եթե այդպես է, ես դրական եմ դա գնահատում և նաև ազդակ եմ տեսնում հետագա կառավարությունների և իշխանությունների համար՝ այլևս նման բան չփորձել անել ժողովրդի հետ և այլևս նման ձևով չվարվել իրավապահանջ քաղաքացիների հետ»։
«Դեմ եմ»-ի ներկայացուցիչները բացառում են իրենց շարժման օրակարգի փոփոխությունը՝ հայտարարելով, որ ով էլ լինի վարչապետի պաշտոնում, շարունակելու են ակտիվ պայքարն ու բողոքի ցույցերը, մինչև իշխանությունները չհրաժարվեն պարտադիր բաղադրիչից։
«Չեմ էլ կարծում, որ մեր հարցի լուծման տարբերակ է Կառավարության փոփոխությունը, որովհետև այստեղ անձերի խնդիր չէ։ Բա ցարձակապես էական չէ՝ այս անձը կլինի վարչապետ, թե մյուսը, կամ այս անձը կլինի նախարար, թե մյուսը։ Ես հաղթանակը լիակատար կհամարեմ, երբ պարտադիր բաղադրիչն այլևս գոյություն չի ունենա»,- ասաց Դավիթ Մանուկյանը՝ հիշեցնելով, որ պարտադիր բաղադրիչի ջատագովը ոչ միայն Տիգրան Սարգսյանն էր, այլ ողջ քաղաքական իշխանությունն ու իշխող կոալիցիան, իսկ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ «անհամաչափ և ապակողմնորոշող» հայտարարությունները հիմա էլ շարունակվում են։
«Այստեղ պետք է ուղղակի իշխող ուժի գաղափարախոսությունը կամ մոտեցումը այս հարցի վերաբերյալ փոխվի, որովհետև իշխող ուժը նույնն է»,- ասաց Մանուկյանը։
Կուտակային կենսաթոշակային օրենքի վիճելի դրույթները հակասահմանադրական ճանաչելու՝ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից ի վեր բարձրաստիճան պաշտոնյաները հերթով հայտարարում են, որ չնայած որոշմանը, օրենքը պետք է պարտադիր կիրառվի մինչև սեպտեմբերի 30-ը, քանի որ այդ օրն է սահմանվել օրենքն ուժը կորցրած ճանաչելու վերջնաժամկետը։ Չնայած հասարակության շրջանում առաջացրած բողոքին, նույնը երեկ երեկոյան Հանրային հեռուստատեսության եթերով հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը։
«Օրենքը շարունակելու է գործել ամբողջությամբ, եթե օրենքը շարունակում է գործել, օրենքով նախատեսված պարտավորությունները պետք է իրացվեն»,- ասաց Հարությունյանը՝ պատասխանելով մեկնաբանի հարցին, թե պիտի քաղաքացին շարունակի՞ վճարումներ կատարել, թե՝ ոչ։
Իսկ այն հարցին, թե ե՞րբ է ուժը կորցրած համարվում հակասահմանադրական ճանաչված դրույթը, ՍԴ նախագահը հակադարձեց.- «Սահմանադրական դատարանը ուժը կորցրած չի ճանաչում, ուժը կորցրած ճանաչելը Ազգային ժողովի իրավասության խնդիրն է»։
Արձագանքելով Գագիկ Հարությունյանի այս պնդումներին՝ Սահմանադրական դատարանում հայցվոր կողմի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը հայտարարեց, որ ոչ ոք իրավունք չունի բարձրագույն դատարանի որոշումները մեկնաբանել, այդ թվում՝ դատարանի նախագահը։
«Սահմանադրական դատարանի որոշումը ենթակա չէ մեկնաբանման և պարզաբանման, Սահմանադրությունը թույլ չի տալիս որևէ մեկին պարզաբանել։ Հստակ է որոշման 6-րդ կետը, արդեն իսկ ասում է՝ առանց անձի կամքի արտահայտման որևէ գործողություն չպետք է կատարվի։ Արդեն իսկ այդ 6-րդ կետը ուժի մեջ է մտել հենց հրապարակման պահից։ Այսօր պետք է առավոտյան արտահերթ նիստ լիներ Ազգային ժողովում, այսօր ևեթ պետք է իրենք քննարկեին այս ասված հոդվածների ուժը կորցրած ճանաչելը և ճնշում գործադրեին Կառավարության վրա, որ այդ տեխնիկական մասերը անվավեր ճանաչի, ապաակտիվացնի։ Ուղղակի զարմանում եմ այս դանդաղկոտությունը ուր է տանում, ինչի համար է»,- ասաց փաստաբանը։
«Իշխանությունները արատավոր արժեհամակարգի կրող հանդիսանալով՝ ոչ թե այս «թայմ աուտ» կոչված սեպտեմբերի 30-ը ընկալում են որպես Սահմանադրական դատարանի ընձեռած հնարավորություն՝ օր առաջ օրենքը շտկելու, այլ դա ընկալվում է ինչ-ինչ պաշտոնատար անձանց կողմից ևս մի քանի ամիս գումար կորզելու հնարավորություն։ Իրենք հաճախ են խոսում երկրի վարկանիշի մասին, բայց կարծում եմ՝ յուրաքանչյուր ավելի մեկ օրը, եթե գործում է հակասահմանադրական նորմը, խայտառակություն է երկրի համար, և դա է վնասում երկրի վարկանիշին»,- հավելեց «Դեմ եմ»-ի ներկայացուցիչ Դավիթ Մանուկյանը.- «Բնականաբար, շարունակելու ենք բողոքի ակցիաները, մեր հանրության շահերը պետք է պաշտպանվեն»։