«Չեմ կարծում, մենք այդպիսի խնդիր չենք դնում», - այսօր հայտարարեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջադրելո՞ւ է արդյոք ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնում իր թեկնածուին:
Հարցին՝ ճ՞իշտ են համարում, որ վարչապետի թեկնածուն ընդունելի լինի խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի համար, Մարգարյանը արձագանքեց․ - «Ճիշտը միասնական թեկնածուն է»:
Հարցին էլ՝ անակնկա՞լ էր արդյոք վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց․ - «Հրաժարականը անակնկալ չէր, երեկվա օրն էր անակնկալ: Մենք սպասում էինք ապրիլի 20-ի շրջանակներում»:
Այսօր տեղի է ունեցել Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ քառյակի հանդիպումը: Ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, քանի որ նոր իրավիճակ է ստեղծվել, հետևաբար՝ իրենք պետք է նոր օրակարգ ձևավորեն: Նա չբացառեց, որ քառյակը կարող է առաջիկայում միասնական միջոցառումներ անցկացնել:
Քանի որ արդեն վարչապետի հրաժարականին հասել են, արդյոք քառյակը քննարկե՞լ է ամբողջական իշխանափոխության և կոնկրետ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը՝ այս առնչությամբ Հակոբյանը ասաց, որ ոչ, օրակարգում նման հարց չի եղել:
Քառյակի բոլոր ներկայացուցիչները պնդում են, որ վարչապետի հրաժարականը ապրիլի 28-ին նախանշված իրենց գործողությունների արդյունքն է, և միայն դրա արդյունքում է, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:
Ռուզաննա Ստեփանյան