«Քաղաքացիական հասարակությունը պետք է զգոն կերպով հետևի 12 տարի, որ իրենք իրենց ամբողջ պատիժը կրեն»։
«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների հարազատներն այսօր գնացել են նախագահական: Զինվորական բժիշկ Վահե ԱՎետյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող վեց ամբաստանյալները երեկ դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:
Երեկ դատավճռի հրապարակման ժամանակ անեծքներ, հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրած ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրն այսօր «Ազատության» թղթակցին ասել է, թե նախագահականում ընդունել են իրենց.- «Այո, ընդունել են: Եվ իմ ձայնը հասանելի է դառնալու»:
Ամբաստանյալ Արման Խաչատրյանի (Կյաժ) կինը ավելացրել է.- «Արդարացման մասին նույնիսկ չենք երազում, բայց մտածում ենք, որ պետք ա ազատվի»:
Նախագահականի մոտ ակցիա իրականացրածները նաև ասել են, թե նախագահակում խորհուրդ են տվել դիմել Վերաքննիչ դատարան:
Ամբաստանյալների հարազատներն այսօր ևս չվարանեցին «Հարսնաքարի» սեփականատեր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի վերաբերյալ իրենց կարծիքը հայտնել։
«Էդքան որ տենց Հայրապետյանին չգիտեմ ինչեր ասեցին ու փնովեցին ու ինչ ասես արեցին էդ մարդուն, ի՞նչ կապ ուներ․․․»,- բողոքեց ակցիային մասնակցող կինը:
«Արդարադատությունը և պատիժը»
Ամբաստանյալների հարազատների ուշադրության կենտրոնում գտնվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, «Ազատության» հարցերին ի պատասխան գնահատեց, Սերժ Սարգսյանի քայլերը՝ «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքից հետո.- «Դեռ մեկ տարին չլրացած այս մահվան դեպքի, նախագահը մեդալ շնորհեց Ռուբեն Հայրապետյանին, սա է այն «արդարադատությունը և պատիժը», որ կրեց Ռուբեն Հայրապետյանը»:
Դատավարության ամբողջ գործընթացին հետևած Վարդգես Գասպարին և Զարուհի Հովհաննիսյանը հատուկ ուշադրության են արժանացնում «Հարսնաքարի» սեփականատիրոջ՝ ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանի և դատապարտվածների առնչությանը։
«Մենք բացահայտում ենք ամենաստորին օղակի «պեշկաներին», բայց շատ կարևոր է, որ նրանք խստագույն պատիժները ստանան, իրենց տերերը չկարողացան իրենց պաշտպանել»,- ասաց Վարդգես Գասպարին:
Դատավարությանը հետևած Զարուհի Հովհաննիսյանը շարունակեց.- «Ի վերջո, մենք այս դատավարության արդյունքում էլ տեսանք, որ իրենք [թիկնապահներ ունեցող օլիգարխները] հանգուցային պահերին, երբ տեսնում են վտանգը, իրենց «պեշկաներին», ասում են՝ «հա, ամենախստագույն պատիժը տվեք, միայն թե հանցագործությունը իմ վրայից մաքրվի»: Իրենք հետո էլ տեր չեն կանգնի, որովհետև իրենց պետք չի դա: Եթե հանրությունը տեսնի, որ այդ գործիքները վերջիվերջո մնում են բանտերում և չեն կարողանում իրենց տերերը իրենց պաշտպանել հանրային կարծիքից, միգուցե հանրության շատ ավելի քիչ ներկայացուցիչներ կներգրավվեն բռնության մշակույթի մեջ»:
Ըստ Վարդգես Գասպարիի՝ «քաղաքացիական հասարակությունը պետք է զգոն կերպով հետևի ամբողջ 12 տարիներ, որ իրենք իրենց ամբողջ պատիժը կրեն»:
Երեկվա դատավճիռը բուռն քննարկվում է նաև համացանցում: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը բնորոշել է՝ «Անհամեմատ մեղմ պատիժ «հերոս» Ռ․Հայրապետյանի «հերոս» տղաներին․․»: Դատավճռի վերաբերյալ մեկ այլ քաղաքացի գրել է` «Թող սա՛ անհանգստացնի բոլոր գործիքներին և նրանց հարազատներին: Մի եղեք բութ գործիք,այլ մարդ եղեք»:
Հաղորդում հանցագործության մասին
«Հարսնաքարի» գործով դատարանի հրապարակած երեկվա դատավճռի ժամանակ ամբաստանյալների ու նրանց հարազատների հնչեցրած սպառնալիքների, հաշվեհարդարի և հայհոյանքների կապակցությամբ տուժող կողմի փաստաբաններ Տիգրան Եգորյանը և Լուսինե Հակոբյանը դիմել են իրավապահներին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով և պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանին, Նորայր Հայրապետյանին, Արման Խաչատրյանին: Վերջիններս երեկ դատավճռի հրապարակման ժամանակ մղվում էին դեպի փաստաբանները՝ փորձելով վնասել նրանց, հայհոյանքներ և հաշվեհարդարի խոսքեր էին հասցեագրում:
Այսօր հաղորդագրություն է տարածել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ մտահոգություն հայտնելով երեկ տեղի ունեցածի վերաբերյալ՝ նշելով, որ փաստաբանին ատելության թիրախ դարձնելը հղի է վտանգավոր հետևանքներով:
Արա Զոհրաբյանը կոչ է անում բոլոր փաստաբաններին «հնարավոր միջոցներով սաստել մյուս կողմի փաստաբանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերող վստահորդներին»։ Պալատի նախագահը դատարաններին հորդորում է նման դեպքերում կիրառել օրենքով նախատեսված միջոցներ:
Հիշեցնենք, դատավորը երեկ շարունակում էր հրապարակել դատավճիռն այն պայմաններում, երբ դահլիճում մոլեգնում էր սպառնալիքը, անեծքն ու վնասելու փորձը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ևս պնդում է, որ երեկ տեղի ունեցածը քրեորեն պատժելի է։
«Պետական պատկան մարմինները պարտավոր են կատարվածի փաստի առթիվ հարուցել քրեական գործ, ապա քննության արդյունքում պատասխանատվության ենթարկել նման արարք թույլ տված անձանց»,- ասաց նա։