Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատը մտահոգված է «Հարսնաքար»-ի գործով դատի միջադեպով


«Հարսնաքարի» գործով դատական նիստ, արխիվ
«Հարսնաքարի» գործով դատական նիստ, արխիվ
ՀՀ փաստաբանների պալատը մտահոգություն է հայտնել «Հարսնաքար»-ի գործով դատավճռի հրապարակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Մեղադրյալների հարազատների կողմից անեծքներ և վիրավորական խոսքեր էին ուղղվել տուժող կողմի ներկայացուցիչ փաստաբան Տիգրան Եգորյանին։ Այս և մնացած դեպքերում (այդ թվում՝ Վարդան Պետրոսյանին առնչվող գործով), ցավոք, փաստաբանները (ինչպես տուժող, այնպես էլ պաշտպանության կողմի) նույնացվում են իրենց վստահորդների հետ»,- հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հիշեցնելով, որ «Փաստաբանության մասին» օրենքի համաձայն՝ փաստաբանը չպետք է նույնացվի իր վստահորդի հետ` ելնելով փաստաբանի կողմից իր մասնագիտական պարտականությունների կատարումից:

Զոհրաբյանը մտահոգություն է հայտնել, որ փաստաբանին ատելության թիրախ դարձնելը հղի է վտանգավոր հետևանքներով և, եթե հասարակությունը չհարգի փաստաբանի մասնագիտական անձեռնմխելիությունը, ապա դա ուղղակիորեն խոչընդոտելու է արդարադատության կայացմանը։

«Փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է նման վարքագիծը և կոչ է անում բոլոր փաստաբաններին, հնարավոր միջոցներով սաստել մյուս կողմի փաստաբանի նկատմամբ ագրեսիա ցուցաբերող Ձեր վստահորդներին։ Վաղը, նրանց տեղում կարող եք Դուք լինել: Զուգահեռաբար կոչ ենք անում դատարաններին, նման դեպքերում կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, քանի որ այս բացասական երևույթը, երբ դատարանում չի պաշտպանվում փաստաբանի իրավունքները և պայմաններ չեն ստեղծվում փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելու համար, հավակնում է շարունակական բնույթ կրել»,- ասված է հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG