Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի ներկայացուցիչներին հաջողվել է հանդիպել Ադրբեջանում պահվող Հայաստանի 7 քաղաքացիներին:
Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ԿԽՄԿ-ի հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
«Մարտի 12-ին հանդիպման հնարավորությունը ընձեռվեց, և մեր կազմակերպության Բաքվի ներկայացուցիչները այցելեցին և' քաղաքացուն, և' մեր ռազմագերուն, որը օգոստոսից է գտնվում Ադրբեջանում, ինչպես նաև հինգ հոգուց բաղկացած ընտանիքին, որը այժմ նույնպես գտնվում է Ադրբեջանում: Հայաստանի քաղաքացիների մասին է խոսքը», - նշեց Ամատունին:
Խոսքը 2010 թվականին Նախիջևանի հատվածում սահմանից այն կողմ հայտնված ընտանիքի, անցած տարվա օգոստոսին ադրբեջանական կողմում հայտնված զինվոր Հակոբ Ինջիղուլյանի և այս տարվա մարտի 7-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Խոջոյանի մասին է:
Զառա Ամատունին ասաց, որ հանդիպումը տեղի է ունեցել ըստ իրենց կազմակերպության ընթացակարգի. - «Փոխանակվել են ընտանեկան բովանդակության լուրեր, նամակներ»:
Անդրադառնալով հայ գերիների ու ռազմագերու առողջական վիճակին, նրանց պահելու պայմաններին` Ամատունին ասաց. - «Այդ բոլոր հարցերը մենք ուղղորդում ենք պատասխանատու իշխանություններին և հանրային հարթակում չենք քննարկում: Մենք տեսակցության ընթացքում միշտ վարում ենք զրույցներ, գնահատում ենք ընդհանուր իրավիճակը, սակայն բոլոր մեր նկատառումները, մտահոգությունները, բոլոր այն հարցերը, որոնք կապված են այդ անձանց հետ, մենք քննարկում ենք առանձին` մեր կոնֆիդենցիալ երկխոսության միջոցով իշխանությունների հետ»:
ԿԽՄԿ֊ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները հանդիպումից հետո կապ են հաստատել մարտի 7-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից հայ-ադրբեջանական սահմանը հատած Արսեն Խոջոյանի հարազատների հետ:
«Փոխանցել են միայն, որ ինքը ողջ-առողջ ա, ամեն ինչ նորմալ ա: Ու նամակ են փոխանցել․ իրանք՝ մեզ, մենք՝ իրանց: Էդքան բան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան՝ նշելով, որ ճանաչել են Արսենի ձեռագիրը: - «Բարև մամ ջան, պապ ջան: Ո՞նց եք, ի՞նչ եք։ Ես լավ եմ: Բարևում եմ ձեզ և շատ սիրում ու կարոտում: Մենք էլ նույն ձևի գրել էինք, որ՝ սիրում ենք քեզ և կարոտով սպասում»:
Նա նշեց, որ բացի նամակից ուրիշ ոչինչ հնարավոր չի եղել փոխանցել Արսենին: