Ինջիղուլյանների տանն այսօր տրամադրությունը տոնական չէ, բայց սեղան բացել են․ ամեն դեպքում նշելու են որդու ծննդյան օրը:
23-ն այսօր բոլորած Հակոբը շուրջ կես տարի է՝ ադրբեջանական գերության մեջ է: Մայրն ու եղբայրը հիշում են, էլի պատահել, որ տարեդարձին նա տանը չի եղել․ մինչև բանակ զորակոչվելը Հակոբը սովորում էր Գևորգյան ճեմարանում, և հարազատներն առանց հոբելյարի էին սեղան նստում:
«Սիրում էր, մանավանդ, որ հյուրեր էր ունենում, իր հարազատները: Եթե ինքը տանը չէր էլ լինում՝ մենք միշտ հավաքվել ենք իր ծննդյան օրը: Այսօր էլ ինքը տանը չէ, բայց մենք էլի ինչ-որ չափով նշելու ենք իր ծննդյան օրը», - պատմում է մայրը:
Հակոբի ընտանիքը խնդրել էր Կարմիր խաչին միջնորդել, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները թույլ տան գոնե ծննդյան օրը հեռախոսի կամ ինտերնետի միջոցով զրուցել նրա հետ, հարազատները, սակայն, դեռ որևէ նորություն չունեն: Վերջին լուրը նրանք ստացել են հինգ օր առաջ՝ նամակներ է ուղարկել մորն ու եղբորը:
«Գրել էր, որ՝ ես շատ լավ եմ, իմ մասին մի մտածեք, մի անհանգստացեք, ապահովված եմ ամեն ինչով, դուք լավ եղեք, առողջ, երջանիկ, կանաչ ճանապարհ եմ մաղթում ձեզ, և ամենակարևորը՝ համբերություն», - պատմում է տիկին Գայանեն:
Թե որքանո՞վ է նամակների բովանդակությունը համապատասխանում իրականությանը․․․ զինվորի մայրը ուզում է հավատալ, որ դրանք գրված են որդու ձեռքով, մորաքույրն ու հայրը, թեև Հակոբի ձեռագիրը ճանաչում են, բայց վստահ չեն, որ նրա մոտ ամեն ինչ լավ է:
«Մինչև ինքը չգա, ես ոչ մի բան չեմ կարող ճիշտ ասել: Լիարժեք վստահ չեմ», - ասում է հայրը:
Հակոբ Ինջիղուլյանը օգոստոսի 8-ի գիշերը, ըստ պաշտոնական տեղեկության, գնացել էր ջրի ու մոլորվելով հատել սահմանը: Ընտանիքը Կարմիր խաչից տեղեկություններ է ստանում միայն որդու ինքնազգացողության վերաբերյալ, թե ե՞րբ հնարավոր կլինի նրա տեղափոխումը երրորդ երկիր կամ արդյոք որևէ բանակցություն ընթանո՞ւմ է, ըստ Հակոբի եղբոր՝ Հարությունի, իրենց չեն ասում․ - «Մի կողմից կարող ենք մտածել, որ եթե ոչ մի բան չգիտենք, ուրեմն ոչինչ չի անում, բայց մյուս կողմից, եթե մտածում ես՝ ինքը գաղտնի է անում ու մենք չգիտենք ինքը ինչ է անում, դրա համար մեզ ասում են ամեն ինչ լավ է լինելու, համոզված եղեք, մենք աշխատում ենք: Պետք է հավատանք Կարմիր խաչին ու սպասենք տեսնենք եղբայրս երբ կվերադառնա հայրենիք»:
Հարազատները հիմնականում ձեռնպահ են մնում գնահատել, թե ինչու է Բաքուն այսքան ձգձգում Հակոբին երրորդ երկիր տեղափոխելը: Բայց նաև չեն էլ հավատում, որ նա ինքն է այդպիսի ցանկություն հայտնել, չնայած ադրբեջանական հեռուստաընկերության տեսախցիկի առջև նա պնդել էր թե չի ցանկանում Հայաստան վերադառնալ․ - «Այդ ամեն ինչը սարքած է, նման բան չի կարող լինել: Եղբայրս այդպիսի մտածելակերպ չուներ, ինքը հայրենասեր էր, կրոնասեր էր, ու ցանկացած իրավիճակում չէր կարողանա իր հայրենիքը վատաբանել»: