Թուրքական գլխավոր շտաբի նախկին պետը ազատ է արձակվել

Իլքեր Բաշբուղը բանտից դուրս գալուց հետո զրուցում է լրագրողների հետ, Ստամբուլ, 7-ը մարտի, 2014թ․

Հեղաշրջում կազմակերպելու և ահաբեկչական խմբավորում ստեղծելու մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը ազատության մեջ է:

Առաջին ատյանի դատարանը թուրք գեներալին անհապաղ ազատ արձակելու վճիռը կայացրեց ուրբաթ օրը՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը բավարարեց բարձրաստիճան զինվորականի փաստաբանների ներկայացրած հայցը` ընդունելով, որ հետաքննության ընթացքում Բաշբուղի իրավունքները լրջորեն խախտվել են:

Այսօր դուրս գալով Ստամբուլի «Սիլիվրի» բանտից՝ Բաշբուղը հայտարարել է․ - «Այս իշխանությունները խլեցին իմ կյանքի 26 ամիսները»: