Ուկրաինայում սկիզբ առած իրադարձություններից հետո առաջին անգամ երեկ ստեղծված իրավիճակին գնահատական տվեց նաև պաշտոնական Երևանը:
Եվրոպայի ժողովրդական կուսակցության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանը ցավ հայտնեց զոհերի կապակցությամբ, խուսափեց աջակցություն հայտնել կողմերից որևէ մեկին` կոչ անելով լարվածությունը թուլացնել և լուծումներ գտնել երկխոսության օգնությամբ:
«Ինչպես և նախկինում՝ գտնում ենք, որ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը», - Դուբլինում հայտարարեց Սերժ Սարգսյանը:
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, վերլուծելով նախագահի այս հայտարարությունը, փաստում է, թե կոմպլեմենտար քաղաքականությունը գուցեև ճիշտ կլիներ, սակայն մեր դեպքում այն իրականացնելու հնարավորություններն օրեցօր նվազում են: Նրա խոսքով` Կրեմլն ուղղակի չի հանդուրժում Եվրամիության հետ սիրախաղ անող դաշնակիցներին, ուստի դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանը համատեղելու «և-և»-ի քաղաքականությունը Մաքսային միություն մտնելուց հետո:
«Ռուսաստանն է դնում հարցն այդպես` կամ-կամ: Ու այն, որ կոշտ քաղաքականություն է վարում Ուկրաինային դեմ, դրա ապացույցն է», - նշեց նա:
Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանի ելույթից առաջ եվրոպական այս ամբիոնում քաղաքական գործիչները միմյանց հերթ չտալով դատապարտում էին Ռուսաստանի գործողությունները: Սերժ Սարգսյանի շուրթերից, սակայն, քննադատական որևէ խոսք չհնչեց: Մյուս կողմից, Հայաստանի նախագահը չպաշտպանեց նաև ռազմավարական գործընկերոջ քաղաքականությունը:
Գրիգորյանի կարծիքով՝ այլ ելք Երևանը չուներ․ - «Հայաստանը այնպես էլ շրջափակման մեջ է, հիմա էլ Ռուսաստանի պատճառով գնալ դեպի մեկուսացում, դա իրոք սխալ կլիներ: Ավելին՝ ռուս- ուկրաինական հակամարտությունն այսօր ավելի շատ գլոբալ բնույթ է կրում․ դա առաջին հերթին Միացյալ Նահանգներ - Ռուսաստան և Եվրոպա - Ռուսաստան հակամարտություն է, նոր ուկրաինա-ռուսական»:
Խուսափելով ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ կոշտ գնահատականներից՝ Սերժ Սարգսյանը, միաժամանակ, առիթ բաց չթողեց կրկին համոզելու եվրոպացիներին, որ չնայած Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, Հայաստանը հավատարիմ է մնում սկսած բարեփոխումներին․ - «Մենք հանձնառու ենք շարունակելու մեր ջանքերը Եվրոպական միության հետ գործուն կառուցակարգեր ձևավորելու ուղղությամբ, որոնք մի կողմից արտացոլում են Եվրամիության հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը, մյուս կողմից՝ համատեղելի են համագործակցության մյուս ձևաչափերի հետ»:
Ստեփան Գրիգորյանը, սակայն, այս խոստումներին դժվարությամբ է հավատում: Նրա համոզմամբ՝ Մաքսային միությունում ժողովրդավարությունը ո՛չ կառուցվում է, ո՛չ էլ առավել ևս խրախուսվում․ - «Պիտի հասկանալ, որ եթե Մաքսային միություն մտնում ես, դու մտնում ես անօրինական դաշտ, որտեղ քո օրենքը չի աշխատում, որտեղ իշխանությունների տարանջատում ընդհանրապես չկա, որտեղ ԶԼՄ-ները չեն կարող այլ կարծիք ասել»:
Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների մասին՝ կոչ անելով եվրոպական համայնքին դատապարտել Հայոց ցեղասպանությունն ու սաստել Ադրբեջանի նախագահին ռազմատենչ հայտարարությունների ու Հայաստանի վերաբերյալ ակնհայտ թշնամական հայտարարությունների համար․ - «Մեզ համար անընդունելի և անհասկանալի է, երբ մենք հանդուրժում ենք ֆաշիզմի որևէ դրսևորում, երբ ձևացնում ենք, որ չենք լսում Եվրոպայի խորհրդի անդամ պետություն Ադրբեջանի նախագահի ելույթը, երբ նա բացեիբաց ատելություն և թշնամանք է քարոզում: Որպեսզի Արևելյան գործընկերությունն աշխատի, մենք պետք է շիտակ և ազնիվ լինենք միմյանց հուզող հարցերում»:
Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նկատում է, թե Եվրոպայից շիտակ և ազնիվ վերաբերմունք ակնկալող Սարգսյանը ինքն այնքան էլ շիտակ չվարվեց եվրոպացիների հետ՝ վերջին պահին անակնկալ փոխելով դիրքորոշումը, ուստի բնական է, որ այժմ կողմերի ելույթներում բացահայտ ու թաքնված մեղադրանքներ են հնչում:
«Երևանը և Բրյուսելը միմյանց շատ չեն քննադատում, որովհետև երկուսն էլ գիտակցում են, եր երևի թե ազնիվ չեն եղել շատ հարցերում», ֊ «Ազատության» հետ զրույցում ասաց Սաֆարյանը: