Իշխանական շրջանակներում չեն բացառում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հնարավորությունը, թեև օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ ՍԴ-ն դեռ վճիռ չի կայացրել:
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վստահ չէ, թե օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին լուրերը «օբյեկտիվ հիմքեր ունեն»: Մինասյանն ասաց, թե օրենքի կիրառումը հետաձգելու դեպքում հնարավորություն կստեղծվեր չեզոքացնել բոլոր բացասական կողմերը` հավելելով, սակայն, որ չի կարծում, թե իշխանություններն այդքան ողջախոհ կլինեն: Պատգամավորը վստահեցրեց, որ պայքարը շարունակվելու է:
Արծվիկ Մինասյանը չբացառեց պարտադիր վճարները հարկադիր վճարներ դարձնելու տարբերակը. - «Կարող է ընդհուպ լինել այն, որ պարտադիր բացադրիչը դիտարկվի եկամտային հարկի համատեքստում և չբարձրանա եկամտային հարկի ընդհանուր բեռը: Սա նույնպես կարող է հարցի լուծում լինել: Հարցի լուծում կարող է լինել այն, որ աշխատողների կամահայտնության հնարավորությունը տրվի… կամավոր դառնա այս ամենը: Բայց բոլոր դեպքերում ցանկացած վերջնական լուծում պետք է դրվի համաժողովրդական հանրաքվեի, որովհետև այս բարեփոխում կոչվածը կամ փոփոխությունը վերաբերում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդներին»:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ օրենքն առաջին հերթին հարվածում է հաջողակ երիտասարդներին, ովքեր լավ կրթություն են ստացել, լավ աշխատանք ունեն և իրենց թույլ են տվել վարկեր վերցնել. - «Եվ ինքը ինչ-որ հաշվարկներից ելնելով, ինչ-որ բաներից զրկվելով` գնացել է դրան: Եվ ինչ-որ մի ժամանակ է գալիս, երբ ինքը պետք է վայելի: Այսինքն` այդ տարիքում տուն, մեքենա, ընտանիք. այն մինիմալ պահանջները, որ նորմալ քաղաքացին պետք է իր առջև դնի: Մեր երկիրն այսօր զրկում է այդ հնարավորությունից»:
Իսկ 30-40 տարի հետո պետությունը քաղաքացուն խոստանում է բարեկեցիկ ծերություն: Խաչատրյանը, թեև անընդունելի է համարում 40 տարի առաջ որևէ հաշվարկ անելը, այդուհանդերձ փորձել է հասկանալ, թե ինչպիսի բարեկեցիկ ծերության մասին է խոսքը: Նրա հաշվարկով` 29 տարեկանից աշխատող մարդը 34 տարի աշխատելու և միջին հաշվով 150-160 հազար դրամ աշխատավարձ ստանալու դեպքում կուտակելու է մոտ 31 միլիոն դրամ, որը, սակայն, միանգամից ստանալ չի կարող. - «Եթե սա հաշվում ենք, որ ինքը 11 տարվա մեջ պետք է ստանա, ստացվում է ամսական մոտավորապես 320-330 հազար դրամ: 34 տարվա ընթացքում երբ վերցնում ենք գնաճը… 5-6 տոկոս գնաճի պայմաններում, ստացվում է 40 հազար դրամ, իսկ այսօրվա միջին կենսաթոշակը 36 հազար է: Այսինքն այս ամեն ինչը, ինչ որ 30 տարի կուտակում ենք և այլն, ընդամենը 4 հազար դրամի պատերազմն է»:
Կենտրոնական բանկի տարածած տեղեկատվական բուկլետներում կարդում ենք, որ կուտակված գումարը հավասարաչափ բաշխվում է 63 տարեկանից հետո` ըստ կյանքի սպասվող միջին տևողության: Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալներով, Հայաստանում կյանքի միջին տևողությունը 74 տարի է:
«Այսինքն, 75 տարեկանից հետո եթե դու բարեբախտություն ես ունենում ապրել, այս կենսաթոշակային համակարգը դրա պատասխանը չի տալիս», - նշեց Վահագն Խաչատրյանը` կանխատեսելով, որ եթե ՍԴ-ն սահմանադրական ճանաչի օրենքը, այն կունենա առավելագույնը 2-3 տարվա կյանք. - «Մեր տնտեսությունը պատրաստ չէ այսօր այս համակարգը կիրառելուն»:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին դրական են արտահայտվել մի շարք արևմտյան կառույցներ, մասնավորապես, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ ի դեմս դեսպան Ջոն Հեֆերնի:
ԱՄՆ-ում Հայ դատի գրասենյակը երեկ տարածած հայտարարությամբ կոչ արել Միացյալ Նահանգներին չեզոք դիրք գրավել և զերծ մնալ վիճահարույց կենսաթոշակային բարեփոխումների քննարկումներից: