Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ «չարժեր գնալ ԵՄ-ի հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը ՎՈՒԱՄ-ի երկրների ընկերակցությամբ, այն էլ ակտիվ քարոզչությամբ», քանի որ դա, ըստ Քոչարյանի, «գործընթացին ավելորդ աշխարհաքաղաքական երանգ հաղորդեց»:
«Ռուսաստանի արձագանքը միանգամայն կանխատեսելի էր», - նշում է երկրորդ նախագահը 2rd.am կայքէջին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանը, ըստ էության, հստակ դիրքորոշում չի հայատնում՝ կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը:
«Այսպես թե այնպես՝ ունենք այն, ինչ ունենք: Ցանկալի է, որ անդամակցությունը Մաքսային Միությանը ընթանա հանգիստ, լինի նվազագույնս քաղաքականացված և առավելագույնս հաշվի առնելով երկրի տնտեսության երկարաժամկետ շահերը: Ցանկացած սխալ հաշվարկ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի բոլոր բնակիչների համար», - ասում է Քոչարյանը:
Նշենք, որ մինչև օրս Մաքսային միությանը անդամակցության հետ կապված հստակ դիրքորոշում չեն հայտնել նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Երկրորդ նախագահը ընդգծում է․ - «Շտապողականությունը [Մաքսային միությանը անդամակցելու գործում] կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների»:
Հայաստանի իշխանությունները նշում են, որ պաշտոնական Երևանը նպատակ ունի արագացված տեմպերով անդամակցել Մաքսային միությանը՝ նաև մյուս տարի ստեղծվելիք Եվրասիական միության հիմնադիր անդամներից մեկը դառնալու համար: Հայաստանի իշխանություների այդ շտապողականությունը, հիշեցնենք, հարուցել է անգամ իրենց ռուս գործընկերների զարմանքը:
«Գների էական ավելացումը կարելի է զսպել միայն ներդնելով բացառությունների ծավալուն ցուցակ», - շարունակում է Ռոբերտ Քոչարյանը:
Այստեղ հիշեցնենք, որ տասը օր առաջ Քաղաքաշինության նախարարությունում, խոսելով Մաքսային միությանը անդամակցելուց հետո Հայաստանում սպասվող գնաճի մասին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գների կտրուկ աճ չի լինի: Ընդամենը չորս օր անց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը ասուլիսի ժամանակ նշեց, թե Մաքսային միության հետ բանակցությունների ավարտից հետո միայն Հայաստանի կառավարությունը կարող է ասել, թե որքանով կթանկանան ապրանքները:
Նշելով, որ երկար ժամանակ Հայաստանն ու Ռուսաստանը տարբեր մաքսային քաղաքականություններ են իրականացրել (Հայաստանը սահմանել է ցածր մաքսատուրքեր՝ ձգտելով արագացնել միջազգային տնտեսության մեջ ինտեգրացիան, իսկ Ռուսաստանը՝ բարձր մաքսատուրքեր՝ ձգտելով պաշտպանել ներքին արտադրողին)՝ Ռոբերտ Քոչարյանը հարց է բարձրացնում․ - «Քանի որ Մաքսային Միության մոտեցումներում ընկած է ՌԴ մաքսային օրենսգիրքը, ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանն իր տնտեսության համար՝ բարձրացնելով մաքսատուրքերը ռուսաստանյան մակարդակի, և կհաջողի՞ արդյոք անցնցում վերափոխել իր մոտեցումները»:
«Այս հարցում ես չեմ կիսում մեր պաշտոնատար անձանց լավատեսությունը, քանի որ տնտեսությունը իներցիոն բնույթ ունի, և կտրուկ շրջադարձերն այստեղ հակացուցված են: Մարդիկ տարիներով կառուցում են իրենց բիզնեսը գործող կանոնների տրամաբանությամբ, և այն վերահարմարեցնելու համար ժամանակ է հարկավոր: Ակնհայտ է, որ բիզնեսի որոշ տեսակներ կբարելավեն իրենց դիրքերը, որոշները կտուժեն, իսկ որոշները՝ ուղղակի կմեռնեն», - շարունակում է երկրորդ նախագահաը:
Քոչարյանը նաև նախազգուշացնում է․ - «Ամենայն հավանականությամբ, Եվրամիությունը Հայաստանի հետ առևտրում կվերանայի արտոնությունների համակարգը (GSP+), ինչի մասին արդեն ակնարկում են ԵՄ երկրների դեսպանները: Հարցեր կառաջանան նաև ԱՀԿ շրջանակներում արդեն պայմանավորված մաքսատուրքերի փոփոխության վերաբերյալ, ինչից դժվար թե հաջողվի խուսափել: Դա կբերի մեր ապրանքների նկատմամբ պատասխան միջոցների կիրառմանը: Թե ինչպես դա կազդի Հայաստանի տնտեսության և մեր երկրի երկարաժամկետ ներդրումային գրավչության վրա՝ դժվար է գնահատել»:
Մաքսային միության անդամակցության վերաբերյալ իր արձագանքը երկրորդ նախագահն ավարտում է հետգրությամբ․ - «Նրանց, ովքեր չեն կարող տեղի-անտեղի չարտահայտվել, առաջարկում եմ ուշադիր կարդալ, որպեսզի չստացվի այնպես, ինչպես միշտ»:
Այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման էր Ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարյանը: «Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը շտապում Մաքսային միության անդամակացության հարցում, նախարարը պատասխանեց, որ Հայաստանը արդեն իսկ իրականացրել է ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների մի մասը, իսկ մնացած մասը, «հաշվի առնելով այն բոլոր հանգամանքները, որ դրանք հնարավոր է արագ իրականցնել, մենք ուղղակի հնարավորինս արագ այդ միջոցառումները իրականացնում ենք»․ - «Իսկ մնացածը՝ ե՞րբ կմիանանք, ո՞նց կմիանանք, դա արդեն քաղաքական որոշման խնդիրներ են»:
Դիտարկմանը, թե այսօր Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, թե շտապողականությունը Մաքսային միությանը անդամակցելու գործում կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների, փոխնախարարը պատասխանեց, թե իրենք շտապելու խնդիր չունեն․ - «Այն ոլորտում, որը Ֆինանսների նախարարության իրավասության ներքո է, ես կարող եմ ձեզ վստահորեն ասել, որ մենք շտապելու ոչ խնդիր չունենք»:
Այսօրվա ասուլիսն ներկա էր նաև Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Վախթանգ Միրումյանը, և նրան հիշեցրեցինք օրերս աղմուկ հանած պատմությունը, երբ Մինսկում Մաքսային միության անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարաների հանդիպմանը Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտարարեց, թե Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի մաքսային ծառայությունների շփման լեզուն ռուսերենն է, իսկ Հայաստանում՝ հայերենը և որ պետք է շատ լուրջ աշխատանքներ տանել, «այլապես մեկս մյուսին չենք կարող հասկանալ»: Ինչին ի պատասխան Հայաստանի ՊԵԿ-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանը հավաստիացրել է, որ Հայաստանը Մաքսային միությունում գործող բոլոր ընթացակարգերը կկատարի պատշաճ կերպով:
Հարցինք, թե արդյոք միության անդամ դառնալուց հետո մաքսային ձևակերպումները արվելու են ռուսերենո՞վ, Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ եթե այօսր մաքսային հայտարարագրերը լրացվում են հայերենով ու անգլերենով, ապա Մաքսայինի անդամ դառնալուց հետո անգլերենին փոխարինելու կգա ռուսերենը: