Հինգշաբթի օրը ընդունած հայտարարությունում Եվրամիության խորհուրդը խորապես դատապարտում է բռնությունները Ուկրաինայում:
Եվրոպական միության խորհրդի հինգշաբթի օրվա որոշմամբ` Ուկրաինայում մարդու իրավունքների խախտման և բռնությունների համար պատասխանատուների մուտքը ԵՄ կարգելվի, և նրանց ակտիվները կսառեցվեն: Եվրամիության անդամ երկրները համաձայնել են կասեցնել այն սարքավորումների արտահանումը Եվրոպայից, որոնք կարող են օգտագործվել ներքին բռնաճնշումների նպատակով:
Եվրամիության խորհուրդը իր հայտարարության մեջ նշում է, որ ցնցված է և խորապես անհանգստացած Ուկրաինայում իրադրության վատթարացման կապակցությամբ:
«Ոչ մի հանգամանք չի կարող արդարացնել ստեղծված իրավիճակը: Եվրամիության խորհուրդը խորապես դատապարտում է բռնության գործադրումը: Նրանք, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների ծանր խախտումների համար, պետք է կանգնեն արդարադատության առջև», - ասված է հայտարարությունում:
«Մենք մտքով այն ընտանիքների հետ ենք, որոնք զոհեր և վիրավորներ ունեն: Ուկրաինայի իշխանություններին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բռնությունը, հարգել մարդու հիմնարար իրավունքները, այդ թվում՝ բժշկական օգնություն ստանալու իրավունքը, և անմիջապես հետաքննություն սկսել բռնարարքներ գործածների դեմ», - հայտարարում է Եվրամիության խորհուրդը:
«Կառավարությունը պետք է առավելագույնս զուսպ լինի, ընդդիմության առաջնորդներն էլ` հեռու մնան կտրուկ գործողությունների դիմողներից: Հարկ է խուսափել արտակարգ դրություն հայտարարելուց և ցուցարարների դեմ ուժի կիրառումից», - նշված է Եվրամիության խորհրդի տարածած հայտարարության տեքստում:
Իր հայտարարությունում Եվրամիություն նաև խրախուսում է Ուկրաինայի իշխանությունների և ընդդիմության քաղաքական երկխոսությունը` խոստանալով աջակցել երկրի սահմանադրական բարեփոխումներին և վիրավոր մարդկանց օգնություն ցուցաբերել: