Ընդդիմադիրների «Խաղաղ հարձակում» կոչված երթը դեպի Գերագույն ռադա ընդամենը կես ժամ խաղաղ բնույթ ունեցավ:
Երեքշաբթի օրը Կիևի կենտրոնում ոստիկանների և ցուցարների միջև տեղի ունեցան վերջին շաբաթների ընթացքում ամենաուժեղ բախումնները: Ընդդիմությունը հաղորդում է, որ առնվազն երեք ցուցարար է զոհվել, ավելի վաղ հաղորդվում էր մեկ տասնյակ ցուցարարի և յոթ ոստիկանի վիրավորվելու մասին:
Օրվա առաջին կեսին հազարավոր ցուցարարներ Անկախության հրապարակից՝ Եվրոմայդանից շարժվեցին դեպի խորհրդարան՝ Գերագույն ռադայից պահանջելու սահմանադրական փոփոխություններ՝ սահմանափակելու համար երկրի նախագահի լիազորությունները:
Ընդդիմադիրների նախաձեռնած «Խաղաղ հարձակում» կոչված երթը, սակայն, ընդամենը կես ժամ խաղաղ բնույթ ունեցավ: Բախումներ սկսվեցին նրանց ճանապարհը փակած ոստիկանների հետ: Երթի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական շղթան, բարձրացան ճանապարհը փակող մեքենաների վրա, գրավեցին ոստիկանական մեքենաներից մեկն ու հեռացրեցին ճանապարհից: Ոստիկաններին օգնության հասան «Բերկուտ»-ի հատուկ ջոկատայինները, գործի դրվեցին մահակներ, խլացնող նռնակներ, արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ:
Ցուցարարները քարեր ու այրվող շշեր էին նետում ոստիկանների ուղղությամբ, նրանք հրկիզեցին ոստիկանական երկու ավտոմեքենա:
Ցույցին մասնակցող ընդդիմության առաջնորդներից «Ազատություն» կուսակցության նախագահ Օլեգ Տյագնիբոկը հայտարարեց, որ իշխանություն ձևավորող ժողովուրդը պետք է ճնշում գործադրի խորհրդարանում իր ներկայացուցիչների վրա՝ այդ որոշումները ընդունելու համար: «Կլինի դա երեքշաբթի, չորեքշաբթի թե հինգշաբթի, բայց ավելի լավ է դրանք ընդունվեն այսօր», - ասաց նա:
Ցուցարարները պահանջում են վերականգնել 2004 թվականի Սահմանադրությունը, ինչպես նաև պատժել Եվրոմայդանի ցուցարարների նկատմամբ բռնություններ, խոշտանգումներ կիրառած ոստիկաններին:
Նրանք բավարար չեն համարում նաև իշխանություննների օրերս հայտարարած համաներումը: Վերջին օրերին իշխանությունների և ընդդիմության միջև համաձայնություն էր ձեռք բերվել, ըստ որի ցուցարարները ազատեցին գրաված վարչական շենքերը, այդ թվում՝ Կիևի քաղաքապետարանը, իսկ իշխանությունները ազատ են արձակում կալանավորված ցուցարարներին: Իշխանությունների հայտարարած համաներումով 268 ցուցարար ազատվում է քրեական պատասխանատվությունից, իսկ արդեն հարուցված 108 քրեական գործեր փակվելու են մեկ ամսվա ընթացքում: Սակայն ընդդիմության Ազգային դիմադրության շտաբը պահանջում է ավելին՝ փակել Մայդանի ակտիվիստների դեմ հարուցված 2 հազար քրեական գործերը, իսկ 243-ին՝ արդարացնել:
Այսօրվա ցույցի, երթի մասնակիցները իրենց պահանջներին հասնելու նպատակով մտադիր են հինգ օր շրջափակման մեջ պահել Գերագույն ռադայի շենքը:
Երկուշաբթի օրը Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը և Վիտալի Կլիչկոն Բեռլինում հանդիպել էին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելու Ուկրաինայի քաղաքական ճգնաժամը: Հանդիպումից հետո Կլիչկոն ասել է, թե Մերկելին հորդորել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա մերձավոր շրջապատի նկատմամբ: