Մատչելիության հղումներ

Կլիչկոն և Յացենյուկը Բեռլինում հանդիպել են Մերկելին


Անգելա Մերկելը ընդունում է Վիտալի Կլիչկոյին (ձախից) և Արսենի Յացենյուկին, Բեռլին, 17-ը փետրվարի, 2014թ․
Անգելա Մերկելը ընդունում է Վիտալի Կլիչկոյին (ձախից) և Արսենի Յացենյուկին, Բեռլին, 17-ը փետրվարի, 2014թ․
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենյուկը և Վիտալի Կլիչկոն երեկ Բեռլինում հանդիպել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելու Ուկրաինայում տիրող քաղաքական ճգնաժամի հարցը:

Հանդիպումից հետո Կլիչկոն հայտարարել է, թե հորդորել է Մերկելին պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատի նկատմամբ, մասնավորապես՝ նրանց բանկային գործարքների մասով:

Յացենյուկն էլ, իր հերթին, հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է կոալիցիոն, ոչ կոռումպացված կառավարություն: Ըստ նրա, միայն այդ դեպքում Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել Ուկրաինայի նոր կառավարության ֆինանսական աջակցությունը՝ Եվրամիության հաստատությունների և Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցով:

Հաղորդումներում չի նշվում, թե ինչ է ասել Մերկելը ուկրաինական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG