Մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստներ այսօր «Համերաշխության երթով» անցան Երևանի կենտրոնական փողոցներով:
«Աննորմալ է, երբ օրենքին չհակասող գործընթացին միջամտում է խուժանը, և ամենևին նշանակություն չունի նրա դիրքը»․ - նման դատապարտող հայտարարություններով այսօր տարբեր քաղաքացիական նախաձեռնություններից մի քանի տասնյակ ակտիվիստներ ու քաղաքացիներ «համերաշխության» երթով քայլեցին Երևանի կենտրոնական փողոցներով:
Նրանք պահանջում էին պատասխանատվության ենթարկել ընդդիմադիր Կոնգրեսի երիտասարդների՝ թռուցիկներ բաժանելու ակցիան փետրվարի 12-ին խոչընդոտած ու լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրած անձանց։ Երթի մասնակիցները քայլեցին Մաշտոցի պողոտայով՝ նույն փողոցով, որտեղ այդ օրը տեղի էր ունեցել քաշքշուկն ու բերման էին ենթարկվել մեկ տասնյակից ավելի երիտասարդներ, այդ թվում ilur.am-ի լրագրողներ Անի Գևորգյանն ու օպերատոր Սարգիս Գևորգյանը։
«Ինչ իրավունք ունի ինչ-որ մեկը գա և բռնություն գործադրի իմ կամ որևէ մեկի նկատմամբ այն բանի պատճառով, որ իրեն, դե գիտես ինչ, դուր չի գալիս իմ ձեռքի պաստառի բովանդակությունը։ Եթե դա անօրինական է, պաստառի բովանդակության մեջ կան ինչ-որ վիրավորական տարրեր, օրենքի խախտումներ, ապա «սաքուլիկ»-ը չէ, որ պետք է դրանով զբաղվի. կա իրավապահ համակարգ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց երթի կազմակերպիչներից Արթուր Գրիգորյանը: - «Սա մի երևույթ է, որը բոլորիս դեմ է ուղղված. բաժանարար գիծը գնում է՝ քաղաքացիական հասարակություն և խուժան՝ «սաքուլիկ»»։
Փետրվարի 12-ի երեկոյան ընդհարումը տեղի էր ունեցել Կոնգրեսի՝ մարտի 1-ին նախատեսված հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ բաժանող ընդդիմադիր ակտիվիստների և մի խումբ երիտասարդների միջև, որոնք հետո պարզվեց, որ հանրապետականներ էին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բերման ենթարկեցին ընդդդիմադիրներին, իսկ ilur.am-ի լրագրող Անի Գևորգյանին և օպերատոր Սարգիս Գևորգյանին բաժին տարան՝ նրանց ձեռքերից տեսախցիկները խլելու անհաջող փորձերից հետո։
Անի Գևորգյանի հավաստմամբ՝ մեքենայի մեջ ոստիկանները շարունակել են խփել իր ձեռքերին, իսկ Կենտրոնի բաժնում իրեն ապտակել և ձեռքից հեռախոսը խլել է քաղաքացիական հագուստով մի անձ, ով, լրագրողի պնդմամբ, հենց բաժնի պետ Արտակ Պողոսյանն է եղել։
Այսօրվա երթին Սերժ Սարգսյանի նկարով թռուցիկ պարզած Վարդգես Գասպարին ուշադրություն հրավիրեց, որ սա վերջին 10 տարում ոստիկանության պաշտոնյայի կողմից լրագրողի նկատմամբ բռնության նմանատիպ առաջին դեպքն է։
«Պետական պաշտոնատար անձը ուղղակիորեն, անթաքույց, իր ձեռքով բռնություն է կիրառում լրագրողի նկատմամբ։ Դեռ չասած այն, ինչ ուղղակիորեն մենք կադրերում տեսնում ենք», - հայտարարեց Գասպարին։
«Նույն Վովա Գասպարյանը հայտարարեց, որ ոստիկանության հակառակորդներն են հանդիսանում ընդդիմադիրները և քաղաքացիական ակտիվը։ Սրանով ամեն ինչ ասված է», - նշեց ակտիվիստ Վահագն Մինասյանը։
Փետրվարի 12-ի միջադեպի առիթով հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության հատկանիշներով։ Այդ օրը բերման ենթարկված ընդդիմադիրները դեռ չգիտեն, թե քրեական գործում ինչ կարգավիճակով են ներգրավված։ Միաժամանակ Անի Գևորգյանի ահազանգի կապակցությամբ Ոստիկանության Կենտրոնականի բաժնում նշանակվել է ծառայողական քննություն։
«Ազատության» հարցին, թե արդյոք լրագրողի մատնանշած պաշտոնյաների նկատմամբ է նշանակված այդ քննությունը, Ոստիկանության լրատվական վարչությունից պարզաբանեցին, որ քննությունն ընդհանուր է, ընթացքում պարզ կդառնա այդ պաշտոնյաների առնչությունը միջադեպին։
«Բոլորովին հույս չունեմ, որ անաչառ քննություն կկատարվի ու ոստիկանությունն իսկապես կցանկանա պատժել իրական մեղավորներին», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Անի Գևորգյանը։
«Այդպիսի բան չի կարող լինել մի քանի պատճառներով», - «Ազատության»-ն ասաց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: - «Ինքնագործունեությամբ է զբաղվել, բայց ունի վերադաս, որը դեմքը փրկելու խնդիր ունի, չի կարող ասել, որ իր ստորադասը նման բան է արել։ Այսինքն՝ ամենաբարձր մակարդակով հրահանգ է իջեցվելու, որ նման բան չի եղել. ծառայողական քննությունը պետք է տա այդպիսի եզրակացություն, ես դրանում ուղղակի համոզված եմ։ Վերջին 5-6 տարում իշխանության բոլոր ռեպրեսիաների ծառայողական քննություններն այդպիսին են եղել, ինչո՞վ պետք է տարբերվի սա»։
Մինչ Ոստիկանությունն ուսումնասիրում է այս միջադեպը, «Լրագիր» կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը իրավապահներին ահազանգել է այդ օրվա միջադեպին առնչվող ինչ-որ անձանց կողմից ստացած սպառնալիքների մասին. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպառնալիքները սկսել են տեղալ այն բանից հետո, երբ լրագրողը տեղադրել է միջադեպի մասնակից հանրապետական երիտասարդների նկարները:
«Ամբողջ օրվա ընթացքում 15-20 նամակներ եկան տարբեր մարդկանց կողմից, թե՝ էդ ֆոտոները ջնջել», - «Ազատության»-ը պատմեց Թեհմինե Ենոքյանը: - «Հետո ստացա նամակ այն մասին, որ elections.am կայքից հանել էին տվյալներ, թե «Թեհմինե Ենոքյան» անուն-ազգանունով ինչքան մարդ կա Հայաստանում գրանցված, սպառնում էին, թե՝ սա քո ընտանիքի անդամներն են, բռնվի, տես քեզ հետ ինչ է տեղի ունենում։ Սպառնում էին, թե՝ քո ֆոտոները կքաշենք և Անժելա Սարգսյանի նման նկարներով կսարքենք, կտարածենք։ Փաստացի՝ պոռնոգրաֆիայի սպառնալիքներ էին տեղում»։
Լրագրողների նկատմամբ ոտնձգություններին արձագանքել են մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ։