Պուտինը աջակցում է Սիսիի որոշմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի նստավայրում ընդունում է Եգիպտոսի բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիին (աջից) և արտգործնախարար Նաբիլ Ֆահմիին, 13-ը փետրվարի, 2014թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ասել է, թե աջակցում է Եգիպտոսի բանակի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի` նախագահության թեկնածու առաջադրվելու որոշմանը։

Պուտինը այսօր Մոսկվայում է հանդիպել Սիսիի հետ և նրան հաջողություն է մաղթել Ռուսաստանի ժողովրդի անունից։

Սիսին համարվում է ժողովրդավարական եղանակով ընտրված իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին անցած տարվա հուլիսին գահընկեց անելու գործողության կազմակերպիչը։ Մուրսին առայսօր գտնվում է բանտում։