«Որքան շուտ սկսվի աշխատանքը համընդգրկուն խաղաղ համաձայնագրի վրա, այնքան ավելի օգուտ կբերի դա տարածաշրջանին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ այսօր Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ խոսելով ղարաբաղյան կարգավորման գործընթացի մասին:
Հարցին, թե ինչպես է արտացոլվում խաղաղ բանակցությունների ընթացքի վրա հրադադարի խախտումը, Մամեդյարովը ափսոսանք է հայտնել շփման գծում պարբերական փոխհրաձգությունների կապակցությամբ և պնդել, թե ադրբեջանցի զինծառայողները հայկական կողմի բացած կրակին են պատասխանում: «Եթե ուշադրություն եք դարձրել՝ ամեն անգամ, երբ բանակցությունները մի փոքր առաջ են շարժվում, տեղի են ունենում նման դեպքեր», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Հիշեցնելով, որ այժմ տարածաշրջանում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Մամեդյարովը շարունակել է․ - «Ինչպես և ավելի վաղ եմ ասել, վերջին հանդիպումների շրջանակներում, այդ թվում՝ Փարիզի, մենք քննարկել ենք կոնկրետ հարցեր: Հետո համանախագահները կուղևորվեն Երևան: Եթե Երևանում լինի որևէ արդյունք այդ կոնկրետ հարցերով, ապա նորից կարող է կայանալ հանդիպում նախարարների կամ նախագահների մակարդակով»:
Ադրբեջանը մտադիր է շարունակել բանակցությունները՝ կարգավորման գործում այս տարի առաջընթացի հասնելու համար, APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը: