Շանթ Հարությունյանը դադարեցրեց հացադուլը

Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ի բախումներից րոպեներ առաջ

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, Երևանում անցած տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ կալանքի տակ գտնվող Շանթ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը։

Փաստաբանը փոխանցեց նաև, որ իր պաշտպանյալի դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստացվել են, և ըստ քննիչի՝ նա մեղսունակ է։

Երեկ 17 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի վիճակը վատացել էր, և նա տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։


Իրինա Հովհաննիսյան

Մանրամասները տե՛ս այստեղ։