Մաշտոցի պողոտայի անցած տարվա նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը՝ վկայակոչելով գործով քննչական խմբի ղեկավարից ստացած բանավոր տեղեկությունները։
Փաստաբանը նաև փոխանցեց, որ Հարությունյանը դադարեցրել է հացադուլը։
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը, հիշեցնենք, նախորդ անգամ՝ 2008 թվականին «7-ի գործով» կալանավորվելուց հետո բանտից ազատ էր արձակվել դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա, ըստ որի՝ դեպքի պահին անմեղսունակ էր եղել։ Վկայակոչելով այս փաստը՝ նախաքննական մարմինը այս անգամ ևս միջնորդեց Հարությունյանին կրկին ենթարկել դատահոգեբուժական փորձաքննության. դատարանը բավարարեց միջնորդությունը, նրան նոյեմբերի 21-ին տեղափոխեցին Նուբարաշենի հոգեբուժարան, քսանօրյա հետազոտությունից հետո՝ դեկտեմբերի 10-ին Շանթ Հարությունյանը վերադարձավ կալանավայր, սակայն դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության մասին մինչ օրս հայտնի չէր։
«Երեկ խոսել եմ վարույթն իրականացնող քննիչ, քննչական խմբի ղեկավար Տոնոյանի հետ։ Վերջինս բանավոր տեղեկացրեց, որ արդեն իսկ ստացվել է փորձագետի եզրակացությունը։ Ասաց, որ իմ պաշտպանյալը մեղսունակ է, և նշեց շատ կոպիտ տոնով, որ սահմանված տասնօրյա ժամկետում կծանոթացնեն եզրակացությանը», - հայտարարեց փաստաբան Ինեսա Պետրոսյանը։
Շանթ Հարությունյանին դեպքի պահին մեղսունակ ճանաչելը վկայում է, որ գործը նախաքննության փուլում չի կարճվի և կգնա դատարան։ Հարությունյանին սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում, քանի որ նա մեղադրվում է նոյեմբերի 5-ի ակցիայի ժամանակ գետնին ընկած ոստիկանին ծեծելու մեջ։ Փաստաբանը, սակայն, համոզված է, որ Շանթի արարքում հանցակազմ չկա, քանի որ այդ անձը եղել է քաղաքացիական հագուստով, չի ներկայացել, որևէ տարբերանշան չի կրել, հետևաբար Հարությունյանը չէր կարող ենթադրել, որ նա ոստիկանության աշխատակից է։ Կատարվածը Ինեսա Պետրոսյանը որակեց «սադրանք»՝ անվստահություն հայտնելով գործի նախաքննությունն իրականացնող ոստիկանության քննչական խմբին։
«Այսինքն մի դեպքում սադրում են, հետո որակում են, որ բռնություն գործադրեց, մյուս դեպքում քրեական գործն իրենք հարուցում են, իրենք էլ քննում են, և տուժողն էլ նույն ոստիկանության աշխատակիցն է»,- ասաց նա։
17 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանը այսօր առավոտյան է դադարեցրել հացադուլը։ Նրա առողջական վիճակը նախօրեին կտրուկ վատացել էր, և Հարությունյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց։ Ինեսա Պետրոսյանը ուրբաթ առավոտյան տեսակցել է նրան։
«Շատ վատ վիճակում էր գտնվում, ուշաթափություն էր ունեցել։ Շատ գունատ էր, բժշկական միջոցառումները պետք է շարունակվեն», - պատմեց փաստաբանը՝ հավելելով, որ Հարությունյանը դժգոհել է հացադուլի ընթացքում հիվանդանոցում ստեղծված պայմաններից. - «Շատ դժգոհ էր, քանի որ շատ անմարդկային պայմաններում էր հայտնվել, իրեն լրիվ առանձին վայրում մեկուսացված էին պահում, վատ պայմաններում, որտեղ գրեթե ջեռուցում էլ չէր եղել, ցուրտ էր եղել, որոշակի խնդիրներ ուներ»։
Չնայած Շանթ Հարությունյանի, նույն գործով կալանավորված Լիպարիտ Պետրոսյանի և Վահե Մկրտչյանի՝ երկու շաբաթից ավելի շարունակված հացադուլի գլխավոր պահանջը հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելքը վերացնելն էր, սակայն, ըստ փաստաբանի, քննչական խմբի ղեկավարն իր հետ զրույցում որևէ բան չի ասել արգելքը վերացնելու մասին։
«Քննիչը մտադիր չէ վերացնել, որևէ հիմնավորում չկա և չէր կարող լինել»,- ասաց Պետրոսյանը՝ եզրակացնելով, որ «սա հաշվեհարդար է այս մարդկանց նկատմամբ»։
Լիպարիտ Պետրոսյանի կինը՝ Ռուզաննա Թեմուրյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խիստ անհանգստացած էր 14-րդ օրը հացադուլի մեջ գտնվող ամուսնու համար. ասաց, որ նա շաքարախտով հիվանդ է։ Երեք երեխա ունեն, հորը տեսնելու հնարավորություն չկա։ Պետրոսյանը ևս մեղադրվում է ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ։
«Երկարատև հացադուլը նշանակում է ընկնել կոմայի մեջ, եթե շաքարն իջնի և ճնշումը իջնի։ Բայց , փաստորեն, ոչ ոք չի ընդառաջում պահանջին»,- ասաց նա։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Լիպարիտ Պետրոսյանն ու Վահե Մկրտչյանն առայժմ չեն դադարեցրել հացադուլը։ Ինչ վերաբերում է այն լուրերին, որ նույն գործով այլ կալանավորվածներ ևս հացադուլ են սկսել, այս մասին պաշտոնապես որևէ տեղեկություն չի հաղորդվում։