Պաշտոնական Երևանը զառանցանք է համարում Բաքվի հայտարարությունը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ։
Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովի այսօրվա հայտարարությունը մեկնաբանելու «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքին ի պատասխան՝ Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգան Բալայանը ասաց. - «Արտգործնախարարությունը մառազմները չի մեկնաբանում»։
Իլհամ Ալիևի վարչակազմի պաշտոնյան, հիշեցնենք, այսօր հայտարարել է, թե Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ։
Արման Հովհաննիսյան