Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքեց ՄՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ


Ադրբեջանի նախագահի վարչակազմի բաժնի վարիչ Ալի Հասանով, արխիվ
Ադրբեջանի նախագահի վարչակազմի բաժնի վարիչ Ալի Հասանով, արխիվ
Ադրբեջանը պաշտոնական բողոք է հայտնում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ, «մինչև այդ երկիրը դուրս չբերի իր զորքերը ադրբեջանական օկուպացված տարածքներից և չվերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այսօր «Թրենդ» լրատվական գործակալության հետ զրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի վարիչ Ալի Հասանովը:

Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքերով, Հայաստանի՝ «որպես Լեռնային Ղարաբաղը և հարակից յոթ շրջանները օկուպացրած երկրի», մուտքը որևէ միություն կամ միավորում հակասում է միջազգային իրավունքին:

Հակառակ դեպքում, ըստ Հասանովի, որևէ միության անդամակցելու պահին «Հայաստանի տարածքը և սահմանները հակասության մեջ են մտնում միջազգային իրավարարության հետ՝ ի հաշիվ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման»:

«Այդ պետությունը պետք է կա՛մ պաշտոնապես ճանաչի օկուպացված տարածքների նկատմամբ հավակնությունները, և կառույցները, որոնցում այն ընդգրկված է, պետք է ընդունեն դա, կա՛մ էլ պետք է վերադարձնի այդ հողերը և ՄԱԿ-ի շրջանակներում հաստատված տարածքներով դառնա նոր միությունների անդամ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG