Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին զայրացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Երևան այցի օրը «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասերի վաճառքի պայմաններին վերաբերող համաձայնագիրը։ Նրա խոսքով՝ այդ համաձայնագրով ստանձնած պարտավորություններն ապտակ էին Ազգային ժողովին։
Պատգամավորն ընթերցեց համաձայնագրի որոշ կետեր։ Դրանցից մեկով կառավարությունը երաշխավորել է, որ մինչև 2044 թվականը ռուսական գազ կգնի միայն «Գազպրոմ»-ից։ Կարող է ուրիշից ենք առնում՝ վրդովվեց պատգամավորը։
Մեկ այլ պարտավորությամբ էլ մինչև 2044 թվականը որևէ օրենք, նորմատիվ և իրավական ակտ չի ընդունվի, որը չեղյալ կհամարի համաձայնագիրը։ Եթե դրանք փոխվեն էլ, «Գազպրոմ»-ի համար նախկիններն են գործելու, իսկ արբիտրաժային դատարան դիմելու դեպքում դատական նիստը կգումարվի Ստոկհոլմում, նիստի աշխատանքային լեզուն կլինի ռուսերենը։ Այս համաձայնագիրը բացի թարգմանչից որևէ մեկը՞ կարդացել է, հարցրեց արտգործնախարարը։
«Այս պայմանագիրը ամբողջությամբ սահմանափակում է կողմերից մեկի բոլոր իրավունքները և հակասում է մեր Սահմանադրությանը բազմաթիվ կետերով և ամբողջությամբ սպասարկում է մյուս կողմին։ Նման պայմանագրերն ընդունված է անվանել «Կապիտուլյացիայի մասին ակտ»»,- ասաց նա։
Պատգամավորներն անդրադարձան նաև 2011-ից թանկացած և 300 միլիոն դոլար պարտքի հանգեցրած գազի գնին։ Դրա դիմաց է ռուսական կողմին փոխանցվում «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը։ Այդ բանակցությունները, ոչ իշխանական ուժերի կարծիքով, Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հաղթանակն ապահովելու համար են գաղտնի պահվել։
«Դուք բյուջեի հինգ տոկոսի չափով ծախս եք կատարել, միգո՞ւցե մենք չէինք ուզում այդ ծախսի տակ մտնեիքն, միգո՞ւցե մենք չէինք ուզում հանրային սեփականությամբ վճարել այդ պարտքերի համար, որ կառավարությունը ինքնագլուխ ծախսեր է վերցրել։ Սա հանցագործություն է, որի համար այս կառավարությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի»,- ասաց Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը։
«300 միլիոնի փոխարեն մեր բնակիչը վճարելու է 155 միլիոն. կառավարությունն է վճարելու, բնակիչը չի վճարելու, բայց կառավարությունը վճարելու է 300 միլիոնի փոխարեն կեսը, գումարած դրան առաջիկա հինգ տարիների համար գազի գնի բարձրացում չի սպասվում։ Գնահատում եմ արդյունավետ»,- պատասխանեց էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։
Էներգետիկայի նախարարը պնդեց՝ իր վարած բանակցություններն արդյունավետ են եղել, ուստի հրաժարական չի ներկայացնելու։
Անդրադարձ եղավ նաև գազի որակին։ Ապարանցի պատգամավոր Լյովա Խաչատրյանն ասաց՝ գյուղացիները ասում են՝ «սովետի ժամանակ սուրճը դնում էինք գազին, եփում էինք, խմում, հետո էինք գնում գոմ, հիմա սուրճը դնում ենք գազին, իջնում ենք գոմ, կովին խոտ ենք տալիս, գալիս ենք կնոջը մի անգամ սիրում ենք, երկրորդ անգամ ենք սիրում, միայն դրանից հետո է սուրճը եռում»։ Օդ է խառնվում գազին, դա տեխնիկապես հնարավոր է, պնդեց Խաչատրյանը։
Գազի որակից բողոքողներին նախարար Մովսիսյանը խորհուրդ տվեց.- «Ձեր բերած օրինակը, որ հասցնում են կնոջը երկու անգամ սիրել, ինձ թվում է՝ շատ արագ են սիրում, պետք է ուղղակի խորհուրդ տալ մի քիչ դանդաղ սիրել»։
Մովսիսյանը նաև տեղեկացրեց՝ առաջիկայում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստ է լինելու, դրա ընթացքում նաև գազի գինը կքննարկեն։ Էներգետիկայի նախարարը այսօր էլ պնդեց՝ 2010 թվականից բանակցել է իրանական կողմի հետ, ասել են Հայաստանի դեպքում մյուս հարևաններից տարբեր գին չեն կարող կիրառել, իրենց հեղինակությունը կխաթարվի, իսկ առաջարկվածը 400 դոլարից բարձր է կազմել։
Էներգետիկայի նախարարի այսօրվա միակն լավատեսական հայտարարությունն այն էր, որ Ռուսաստանի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նավթամթերքի գինն առաջիկայում էժանանալու է։ Բայց այս հայտարարության ընդդիմադիրներից որևէ մեկը չհավատաց։