Իշխող Հանրապետականի փոխնախագահը, ըստ էության, հաստատում է Իրանի դեսպանի՝ ուրբաթ օրը արված աղմկահարույց հայտարարությունը, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն բանակցել Իրանի հետ՝ գազ գնելու նպատակով:
Խոսքը գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի մասին չէ, որի համաձայն իրանական գազը Երևանի ՋԷԿ-ում վերածում է էլեկտրաէներգիայի, որից հետո այդ էլեկտրաէներգիան ուղարկվում է հետ՝ Իրան։ Խոսքը Հայաստանի սպառողների համար իրանական գազ գնելու մասին է:
«Ազատության» հետ զրույցում Գալուստ Սահակյանը, ով նաև հայ-իրանական միջխորհրդարանական բարեկամական խմբի համանախագահն է, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի իշխանությունները քննարկե՞լ են գազ գնելու նպատակով Իրանի հետ բանակցություններ սկսելու տարբերակը, նշեց.- «Դա Հանրապետականը պիտի չքննարկի, Հանրապետականը քաղաքականություն է մշակում... բնականաբար, իշխանության ներսում քննարկման կարևորությունը չեմ տեսնում, եթե հնարավորություն լինի, այսինքն այնպիսի վերլուծություն լինի, որ դա հնարավոր է, բնականաբար, իշխանությունները ոչ միայն կքննարկեն, այլև կդիմեն»։
Իսկ թե ինչո՞ւ Իրանի հետ բանակցությունների հարցն անգամ չի քննարկվել իշխանության ներսում և ինչո՞ւ բանակցություններ չեն վարվել Իրանի հետ, Սահակյանը այսպես բացատրեց.- «Ես ինքս անընդհատ փոխհարաբերվում եմ և Իրանի տարբեր դեսպանների հետ փոփոխությունների ժամանակ, նաև Իրանում այդ մասին խոսել ենք, ներքին խոսակցություններ են եղել։ Պաշտոնական բանակցությունները սկսում են այն պահին, երբ ակնկալիք ունես, որ ավելի աճող բիզնեսի առումով բանակցություններ կստանաս։ Երկիրը, որը 550 դոլարով գազ է տալիս այլոց, անհնարին է..., մանավանդ երբ պատժամիջոցներ էին կիրառվում, Թուրքիային 550 դոլարով 1000 խմ-ի դիմաց գազ էր տալիս, մեզ պիտի 150 դոլարո՞վ տար։ Դրանք դիվանագիտական խնդիրներ են։ Եթե ներքին խոսակցությունների ժամանակ ասում են՝ մենք կարող ենք 300-350 տալ, բանակցելու անհրաժեշտություն չի կարող լինել, մանավանդ Իրանի գազը այսօր Հայաստանում է մեկ պայմանով, դրա համար են իրենք համաձայնել, այն ժամանակ չեն համաձայնել, որ մեզ գազ տան, ընդամենը տվել են, որպեսզի էլեկտրաէներգիա ստանան Հայաստանում»։
Նկատենք, որ Իրանի դեսպանը հայտարարել էր, թե իր երկիրը կարող է մի երկրի 400 դոլարով գազ վաճառել, մյուսին՝ 100 դոլարով։
«Իրանի դեսպանը քաղաքական է խոսում՝ որպես բարեկամ երկրի դեսպան, իրանական կողմից է խոսում»,- արձագանքեց Գալուստ Սահակյանը.- «Այդ խոսակցությունները մշտապես կան, մենք Իրանի բարեկամական զգացումները միշտ էլ զգում ենք, բայց հնարավորությունները այս պահին Իրանի համար չկան»։
Հանրապետականի փոխնախագահը, սակայն, հավելեց, որ առաջիկա տարիներին Հայաստանի իշխանությունները կփորձեն «ավելի լուրջ մոտենալ Իրանից գազ գնելու հարցին»։
«Սա նաև ողջունելի պիտի համարել։ Ըստ էության, Իրանի դեսպանը սկիզբ դրեց, որպեսզի մենք առաջիկա տարիներին այդ խնդրին ավելի լուրջ մոտենանք և փորձենք որոշակիորեն բանակցել Իրանի հետ այդ իմաստով»,- ասաց Սահակյանը։
Այսօր դիմեցինք նաև Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով, սակայն այնտեղից խոստացան արձագանքել ավելի ուշ:
Խորհրդարանում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատությանը» այսօր ներկայացրեց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից դեռ այս հունիսին իրեն ուղարկված պաշտոնական նամակը, ուր ասված է, որ գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի շրջանակում Հայաստանը իրավունք ունի տարեկան ներմուծել մինչև 2.3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որը անգամ մի փոքր ավելի է Հանրապետության պահանջարկից: Սակայն այսօր, ըստ Մինասյանի, Հայաստանը Իրանից ներմուծում է անհամեմատ քիչ՝ մոտ կես միլիարդ խորանարդ մետր, քանի որ էներգետիկայի նախարարության փոխանցմամբ՝ Երևանի ՋԷԿ-ը միայն այդքանը կարող է վերածել էլեկտրաէներգիայի:
Արծվիկ Մինասյանի ներկայացրած փաստաթղթերից նաև պարզ է դառնում, որ իրանական գազը Հայաստանի համար արժե 75 դրամ կամ հազար խորանարդ մետրի դիմաց, կամ՝ մոտ 185 դոլար: Մինչդեռ այսօր ռուսական գազի համար մենք մեր տներում վճարում ենք 385 դոլար:
Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով, էներգետիկ դաշտում այլընտրանք չստեղծելով Հայաստանի համար, իշխանությունները ոչ միայն խոցելի էն դարձրել երկրի անվտանգությունը, այլև մրցունակությունը:
«Զուտ տնտեսական ամենատարրական դատողություններից ելնելով սա կարելի է համարել ոչ արդյունավետ տնտեսավարման հետևանք, իսկ եթե ավելի բարդ քաղաքական խնդիր դնենք, սա կարող է համարվել նույնիսկ հանցագործություն սեփական ժողովրդի և պետության նկատմամբ», - ասաց Խաչատրյանը: