Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ակնարկեց, թե իր երկիրը կարող է ավելացնել գազի ծավալները հայաստանյան շուկայում, եթե նման ցանկություն հայտնեն Հայաստանի իշխանությունները։
Այժմ Հայաստանը Իրանից գազ է ստանում՝ փոխարենը այդ երկրին հատկացնելով Երևան ՋԷԿ-ի արտադրած էլեկտրական էներգիան։ Իրանից ստացվող գազը լայն սպառման շուկայի համար չէ։
«Իրանը կարող է ապահովել Հայաստանի գազի սպառման ծավալները, դա պայմանավորված պիտի լինի երկու երկրների միջև համաձայնության ձեռքբերմամբ, դրա համար անհրաժեշտ է, որ ենթակառուցվածքներ ստեղծվեն։ Դա կախված է Հայաստանի իշխանություններից», - ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ կես տարի առաջ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը արձագանքելով այն դիտարկումներին, թե ինչու Հայաստանը ռուսական գազը չի փոխարինում իրանականով` նշել էր, թե իրանական գազն ավելի թանկ է։
Այս կապակցությամբ դեսպանը նշեց, թե իրանական գազը արտահանվում է միջազգային գներով` չճշտելով, սակայն, այդ գները։
Դեսպան Ռեյիսին հայտարարեց նաև, թե Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում ակտիվորեն համագործակցող Իրանը մտահոգված չէ այն հանգամանքով, որ Հայաստանը Ռուսաստանին է հանձնում «Հայռուսգազարդ»-ում կառավարությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը։
Դեսպանի խոսքով` իրենք ողջունում են Իրանի երկու բարեկամ երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնումը, և մտահոգված չեն Ռուսաստանին իր էներգետիկ ոլորտը հանձնած Հայաստանի գործողություններից։
«Իրանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկ ոլորտում։ Եվ դա չի հակասում Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը», - ասաց Իրանի դեսպանը։ - «Մենք մտահոգված չենք, մենք էլեկտրական էներգիայի կարիք չունենք, մենք էներգիա արտահանող ենք, ու միաժամանակ դրա հանձնումը Ռուսաստանին որևէ կերպով չի ազդի մեր հարաբերությունների վրա Հայաստանի հետ»։
Նա անդրադարձավ նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրին՝ ասելով, թե ծրագրի շրջանակում ձեռք բերված համաձայնությունների իրագործման հետաձգումները պայմանավորված են ֆինանսական ու բանկային խնդիրներով։
Ինչ վերաբերում է Իրան - Հայաստան երկաթուղու կառուցմանը, ապա, դեսպանի փոխանցմամբ` Իրանը պատրաստ է աջակցել այդ ծրագրին։
Նա նշեց, որ եթե հայկական կողմը ֆինանսներ հայթայթի երկաթգծի հայկական հատվածի համար, ապա իրենք պատրաստ են կառուցել իրանական հատվածը. - «Մենք անմիջապես պատրաստ ենք ինքներս կառուցել իրանական հատվածից՝ Ջուլֆայից մինչև Մեղրի սահմանային կետը, որը 160 կիլոմետր է»։
Հիշեցնեմ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 5 տարի առաջ հղած ուղերձում հայտարարել էր, թե առաջիկա տարիներին կսկսվի հայ-իրանական երկաթգծի կառուցումը։ Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել էր, թե Զարգացման ասիական բանկը շուրջ 1,5 միլիոն դոլար է հատկացրել Հայաստան-Իրան երկաթգծի նախագծման աշխատանքներն իրականացնելու համար:
«Հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կկարողանանք զեկուցել, որ այս ոլորտում լուրջ առաջընթաց կա», - դեռ 2008 թվականին նշել էր վարչապետ Սարգսյանը։