ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարները սատարում են «նոր դինամիկան Ադրբեջանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով երկխոսությունում»: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի՝ անցած օրերին Կիևում կայացած նիստի արդյունքներն ամփոփող հաղորդագրությունում, որը հրապարակված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:
«Ձգձգվող հակամարտությունները տարվա ընթացքում Ուկրաինայի նախագահության աշխատանքի կարևոր մասն են կազմել», - նիստի փակման խոսքում հայտարարել է ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:
ԵԱՀԿ-ի գործող նախագահը բարձր է գնահատել կառուցողական մթնոլորտը նախարարական հանդիպման ժամանակ:
ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի կիևյան նիստի շրջանակներում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Նալբանդյանը և Մամեդյարովը կհանդիպեն նաև 2014 թվականի սկզբին: