«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամները խիստ կասկածում են, որ Փակ Շուկայի վերակառուցված շենքը համապատասխանում է սեյսմիկ նորմերին։
Նրանք նշում են, որ Փակ Շուկան մինչև «Սիթիի» վերածվելը երրորդ կարգի վթարային շենք էր, և քանի որ մինչ այսօր չի եղել ոչ շինթույլտվություն ու ոչ էլ հաստատված նախագիծ, ապա խոսել այն մասին, որ շենքն ամրացվել է՝ անհիմն է։
«Մշակույթի նախարարությունը, երբ թույլտվություն էր տվել զրոյականի, դրա մեջ մտնում էր նաև վթարային վիճակը վերացնելը, հիմքերն ամրապնդելը, իսկ մենք մինչ օրս չգիտենք, թե ինչ է արվել, որ չլինի այդ վթարային վիճակը։ Կարող է՝ ապահով չէ ժողովրդի համար, և եթե փլուզում լինի, Աստված չանի, ինչպես Ռիգայում, ո՞վ է պատասխան տալու»,- «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը։
Այսօր նախաձեռնության անդամները այս մտահոգությամբ փոստով պաշտոնական ու անվանական նամակներ ուղարկեցին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Հետաքրքիր է , որ օրեր առաջ նույնատիպ, սակայն բաց նամակով նախաձեռնությունն արդեն դիմել էր նույն պաշտոնյաներին, սակայն պատասխան մինչ օրս չեն ստացել։
«Լռությունը տագնապ է առաջացնում մեր մեջ»,- ասաց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։
Նրանք այս անգամ նամակն ուղարկելիս հետադարձ անդորրագիր պահանջեցին՝ «նամակը չենք ստացել» պատճառաբանությունից իրենց ապահովագրելու համար։
Թեև ակտիվիստները դեռ նամակներ են գրում ու պատմամշակութային հուշարձանի աղճատման մասին տարբեր կառույցներին ահազանգում, սակայն պատկան մարմիններից և շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանից որևէ արձագանք մինչ այժմ չի եղել։
«Բոլոր նախարարությունները, որ պետք է արձագանքեն ու գործ անեն, մենք բոլորին էլ դիմում ենք, եթե իրենք չեն արձագանքում, դա ապացուցում է իրենց անգործությունը»,-նշեց Եղնուկյանը։
Արդեն երկու ամիս է Փակ շուկան թեև նախկին անունը պահպանած, բայց իրականում որպես սուպերմարկետ, իր դռներն է բացել հաճախորդների առաջ, ավելին՝ նույնիսկ հեռուսատագովազդով հաճախորդների է հրավիրում առևտրի։ Իսկ ժամանակին Սամվել Ալեքսանյանին բարերար կոչող, շուկայի վերակառուցման դեմ պայքարող ակտիվիստներին ընդդիմացող առևտրականներն արդեն դժգոհ են։ Շուկայի սկզբնամասում տրամադրված տարածքում առևտուր անող այդ մարդիկ ասում են, որ իրենց հետ կնքված պայմանագրերն ուժի մեջ են մինչև առաջիկա հունվար, իսկ դրանից հետո իրենց ճակատագիրը պարզ չէ։ Նշում են, թե գոհ են այնքանով, որ ծածկի տակ ու մաքուր պայմաններում են աշխատում, սակայն այժմ առաջվա եկամուտները չունեն, որովհետև հաճախորդներն են քիչ, դրան գումարած էլ շուկան արդեն առանձին իր բանջարեղենի բաժինն ունի։
Նախաձեռնության անդամները չեն հուսահատվում, նշում են՝ թեև ակցիաների թիվը պակասեցրել են, սակայն դա ոչ թե զենքերը վայր դնելու, այլ պայքարի նոր ռազմավարության արդյունք է՝ նախ բնակչությանը տեղեկացրին ապօրինության մասին, հիմա էլ պատրաստվում են դիմել դատարան։
Վերջերս ճարտարապետների 18 -րդ համագումարում ճարտարապետներն ու փոխքաղաքապետ Կամո Արեյանը հոտընկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Փակ շուկայի ու մյուս կործանված հուշարձանների հիշատակը։ Հոտընկայս հուշարձանի հիշատակը հարգեց նաև «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։ Հարցիս, թե արդյոք սա կորսված հուշարձանի հետ համակերպվել չէր, Քալաշյանը պատասխանեց.- «Ինձ համար հանկարծակի էր այդ պահը և այնքան արագ ու հանկարծակի տեղի ունեցավ, որ ինքս էլ չգիտեի՝ նստած մնամ, թե վեր կենամ։ Բայց քանի որ խոսքը վերաբերում էր ոչ միայն շուկային, այլ այն հուշարձաններին, որոնց կորուստն անվերադառնալի էր, դրա համար մտածեցի գուցե ևս ճշմարտություն կա դրա մեջ»,-պատասխանեց Քալաշյանը։
Նախաձեռնության անդամները հուսով են, որ մի օր, այնուամենայնիվ, Սամվել Ալեքսանյանն իր բարերարի համբավը մի օր կարդարացնի։
«Երբեք ուշ չի, առավել ևս, որ բարեգործությունը ոնց որ թե դառնում է պահանջարկված երևույթ մեծահարուստների մոտ։ Շուկայի դեպքում տիրոջից պետք է սպասել բարեգործություն ևս, և ես կարծում եմ, իր շքեղ, շռնդալից քայլը կլինի նա, որ այս ամեն ինչին ինքն իր նախաձեռնությամբ վերջ դնի և շուկան, որպես բարեգործություն վերադարձնի մեր ազգին։ Մենք շարունակական ենք լինելու ,և այս հարցը պետք է լուծում ստանա»։