Մատչելիության հղումներ

Փակ շուկան վերաբացվեց


Փակ շուկան վերաբացվեց
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00

Փակ շուկան վերաբացվեց

Այսօր վերաբացվել է Երևանի կենտրոնում գտնվող Փակ շուկան. առավոտյան արդեն մի քանի վաճառակետերում մարդիկ գյուղմթերք էին վաճառում:

Վերանորոգված-վերակառուցված շինության տարածքի մեծ մասը, սակայն, չի ծառայելու որպես գյուղմթերքի շուկա:

Շինությունը, հիշեցնենք, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Այստեղ աշխատանք ստացած մարդիկ լսել անգամ չէին ուզում, թե հուշարձան հանդիսացող շենքն աղճատված է:

Գյուղմթերք վաճառողները, ովքեր ուրախ էին, որ կարող են կրկին աշխատել այստեղ, փոխանցեցին, որ առայժմ ոչ ոք որևէ պայմանագիր իրենց հետ չի կնքել:

Փակ շուկայի շենքի` որպես ճարտարապետական հուշարձան, աղճատման դեմ ամիսներ ի վեր պայքարող ակտիվիստներն այսօր շենքի մոտ որևէ ակցիա չեն անցկացնում:

Անցած շաբաթներին, հիշեցնենք, այս վայրը ճարտարապետական հուշարձանը անաղարտ պահպանելու կողմնակիցների և Սամվել Ալեքսանյանի աջակիցները ցույցերի թեժ թատերաբեմ էր:

Հուշարձանի պահպանման կողմնակիցները նպատակահարմար էին գտել այսօր կազմակերպել քննարկում` հրավիրելով մի շարք պաշտոնյաների: Հրավերին արձագանքել էին միայն Քաղաքաշինության և Ոստիկանության ներկայացուցիչները, որոնք ամեն կերպ փորձում էին համոզել, որ իրենց ներկայացրած գերատեսչությունները մեղավոր չեն:

«Ազատենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնության անդամ Գարեգին Չուգասզյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ ակտիվիստները շարունակում են պայքարել. - «Հենց այստեղ են պայքարում, և դուք կտեսնեք առաջիկա օրերին` փողոցներում նույնպես: Շուկան, մենք գիտեինք, որ ինքը ուզում է, որ գործի: Մենք խոսում ենք նրա մասին, թե արդյոք պատկան մարմիններ կա՞ն այս երկրում: Մենք գործ ունենք արձանագրված հանցագործության հետ: Դա ենք հիմա քննարկում»:

Ակտիվիստների պնդմամբ` շուկան այսօր բացվել է առանց առևտրի կազմակերպման թույլտվություն ունենալու:
XS
SM
MD
LG