«Մենք ուզում ենք եվրոպական երկիր դառնալ, ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ», - հայտարարում էին Ուկրաինայի դեսպանատան մոտ հավաքված ուկրաինացիները:
Ուկրաինական Եվրոմայդանի մի փոքրիկ հատված երեքշաբթի երեկոյան Բրյուսելում էր: Բելգիայում ապրող հարյուրից ավելի ուկրաինացիներ ցուրտ երեկոյան հավաքվել էին Ուկրաինայի դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն և համերաշխություն Եվրոմայդանի ցույցերի և Ուկրաինայի եվրոպական ինտեգրման:
«Մենք ցույց ենք տալիս այսօր, որ համաձայն ենք բոլոր այն ուկրաինացիների հետ, որոնք այս օրերին Եվրոմայդանում են, և դեմ ենք այն բոլոր սարսափելի մեթոդներին, որ ներկայիս իշխանությունները կիրառում են խաղաղ ցուցարարների դեմ: Մենք չենք ուզում այդպիսի իշխանություններ, մենք ուզում ենք լինել Եվրամիության մաս, քանի որ հավատում ենք եվրոպական ժողովրդավարական ժառանգությանն ու օրենքի գերակայությանը: Մենք ավելի լավ ապագա ենք ցանկանում մեր երեխաների համար, որ նրանք ունենան բոլոր այն իրավունքները, որոնց արժանի են», - ասում էին նրանք:
«Այսօր մենք պայքարում ենք Ուկրաինայի ներկայիս նախագահ Յանուկովիչի դեմ, որը տապալեց Ասոցացման համաձանագիրը Եվրամիության հետ: Մարդիկ դեմ են այդ քայլին, մենք ուզում ենք եվրոպական երկիր դառնալ, ստորագրել Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ», - հայտարարում էին ակցիայի մասնակիցները:
«Շատ եմ ուզում, որ Ուկրաինան Եվրոպային մոտ լինի, բայց այսօր ես անձամբ այստեղ եմ եկել իմ բողոքն արտահայտելու այն անօրինությունների դեմ, որոնք տեղի ունեցան շաբաթ օրը: Իմ կարծիքով` դրանք աններելի են, անկախ նրանից` մենք կմոտենանք Ռուսաստանին, թե Եվրոպային», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:
Ուկրաինայի դեսպանատան դիմաց ուկրաինացիներին աջակցելու էին եկել նաև Բելգիայում բնակվող մի քանի վրացի և ինգուշ ակտիվիստներ` դրոշներ պարզած:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, մեզ էլ է վերաբերում, քանի որ այն, ինչ անում են Ուկրաինայի և Ռուսաստանի այսպես կոչված իշխանությունները, նույն բանն է», - ասում էին նրանք: - «Մենք հոգով այստեղ պայքարում ենք ուկրաինացի ժողովրդի համար: Պետք է համախմբվել, չի կարելի տանը նստել, թաքնվել: Պետք չէ վախենալ մարդկանցից, Աստծուց է պետք վախենալ, իսկ մարդկանցից՝ ոչ, Պուտինն էլ մեզ պես միս ու արյունից մի մարդ է»:
Ցուցարարները պաստառներով, կոչերով ու երգերով հորդորում էին Վիկտոր Յանուկովիչին հեռանալ, Ռուսաստանի նախագահից պահանջում էին հեռու մնալ Ուկրաինայից և չխոչընդոտել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Իրենց պահանջների տակ հավաքված ստորագրություններն ու նամակը ցույցի մասնակիցները ուշ երեկոյան հանձնեցին Եվրամիությունում Ուկրաինայի դեսպանին: