Յանուկովիչը խոստացել է Ուկրաինան մոտեցնել Եվրամիությանը

Ուկրաինայի նախագահ Վիկոտոր Յանուկովիչ

Ուկրաինայի նախագահը Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ իր երկիրը մոտեցնելու է Եվրամիությանը։

Մինչ Ուկրաինայում շարունակվում են բողոքի ակցիաները՝ Յանուկովիչի իմփիչմենթի և արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով, նախագահը կիրակի օրը հայտարարություն է տարածել, որում վստահեցրել է, թե անելու է ամեն ինչ «արագացնելու Ուկրաինան Եվրամիությանը մոտեցնելու գործընթացը»։

Ուկրաինացիները ամենօրյա բողոքի ակցիաներ սկսեցին, երբ Յանուկովիչի կառավարությունը կասեցրեց ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բոլոր աշխատանքները։