Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) մերժվել է Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրության հիման վրա քրեական գործի հարուցումը՝ գրությամբ նկարագրված հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Փաշինյանը ՀՔԾ գրություն էր ուղարկել այն մասին, որ նոյեմբերի 6-ին այցելելով Ոստիկանության «Ձերբակալվածների պահման վայր», հանդիպել է նախորդ օրը Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված անձանց հետ, որոնցից Շանթ Հարությունյանն իրեն հայտնել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից իր նկատմամբ բռնություն կիրառելու, սպառնալիքներ հնչեցնելու և հայհոյանքներ տալու մասին, անձամբ ոստիկանապետի կողմից բռնության ենթարկվելու մասին իրեն հայտնել է նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:
«Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված գրությամբ ստացված տեղեկատվության առիթով կատարված ստուգողական գործողությունների արդյունքում չի հաստատվել վերջինիս կողմից մատնանշված այն փաստը, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ու նրա առաջին տեղակալ Հունան Պողոսյանը բռնություն են կիրառել, սպառնացել, հայհոյել», - այսօր փոխանցում է ՀՔԾ-ն՝ թվարկելով վերոհիշյալ ստուգողական գործողությունները:
Տվյալ թեմայով առավել մանրամասն՝ այսօր ավելի ուշ: