Երեկ Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում ելույթներով են հանդես եկել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Ջեյմս Ուորլիքն ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ համանախագահները ներկայացրել են 2013 թվականի ընթացքում կատարված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Վերահաստատվել է համանախագահ պետությունների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև նոյեմբերին կայանալիք հանդիպման անցկացումը, ինչը կարող է նոր լիցք հաղորդել բանակցային գործընթացին:
Դեսպան Անջեյ Կասպշիկը ներկայացրել է իր գրասենյակի կատարած աշխատանքը` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծի և հայ - ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի դիտարկումների անցկացման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա:
ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր ելույթում բարձր է գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Հայկական կողմը կարևորել է 2012 թվականի հունվարի 23-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված համատեղ հռչակագրով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և ընդգծել է, որ Հիմնարար սկզբունքները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն:
Կիրակոսյանը շեշտել է Սոչիի հռչակագրով նախատեսվող հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը կնպաստի հրադադարի ռեժիմի ամրապնդմանը և պայմաններ կստեղծի բանակցային գործընթացում առաջընթացի համար:
Վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով` ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ արտացոլված միջազգային իրավունքի սկզբունքների և համանախագահ պետությունների լ՛Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի ու ԵԱՀԿ-ի Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վիլնյուսի և Դուբլինի նախարարական խորհրդաժողովների շրջանակներում ընդունված հայտարարությունների հիման վրա: