Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երկուշաբթի օրը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա ուղիները։
Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. - «Երեք պետությունների ղեկավարները նշեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կատարված աշխատանքի մեծ ծավալը 2008 թվականի նոյեմբերի 2-ի իրենց հանդիպումից ի վեր, երբ ընդունվեց Մոսկովյան հռչակագիրը։ Նախագահները հայտարարեցին, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում տեղաշարժ է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության Հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում»։
«Ի նկատի ունենալով Խաղաղ համաձայնագրի մշակմանը անցնելու կարեւորությունը` Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահները պատրաստակամություն հայտնեցին արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը` հաշվի առնելով մինչ այժմ կատարված աշխատանքը», - ասված է փաստաթղթում։
«Երկու նախագահները բարձր գնահատական տվեցին Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների միջնորդական առաքելությանը եւ հույս հայտնեցին, որ որպես այդպիսիք` Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան հետագայում էլ ակտիվ դեր կխաղան կարգավորման գործում` մինչեւ տարածաշրջանում վերջնական խաղաղության եւ կայունության հաստատումը», - նշված է հայտարարությունում։
«Ի զարգացումն Սոչիում 2011 թվականի մարտի 5-ին արված Համատեղ հայտարարության դրույթի` Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահները ի գիտություն ընդունեցին համանախագահների զեկույցը ԵԱՀԿ-ի Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի հետ համատեղ իրենց մշակած` հրադադարի գծի երկայնքով հետաքննությունների անցկացման մեխանիզմի վերաբերյալ եւ հանձնարարեցին շարունակել այդ աշխատանքը», - ասված է երկուշաբթի օրը Սոչիում ընդունված փաստաթղթում։
Նախագահները նաեւ վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցներից մեկը կողմերի միջեւ հումանիտար շփումների զարգացումն է։ «Այդ կապակցությամբ, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահները հայտարարեցին մտավորականության, գիտական եւ հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջեւ երկխոսության հետագա ծավալմանը նպաստելու իրենց պատրաստակամության մասին», - ասված է հայտարարությունում։