Հայաստանի ճարտարապետների միության հերթական համագումարը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, և, ինչպես «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, չի վերածվի Գրողների և Կոմպոզիտորների միությունների համագումարների պես աղմկահարույց իրադարձության:
Մինասյանը Ճարտարապետների միությունը ղեկավարում է 2001 թվականից և պատրաստվում է առաջիկա համագումարում նույնպես առաջադրել իր թեկնածությունը, քանի որ «անելիքներ դեռ կան»:
Հարցին, թե ինչը չի կարողացել իրականացնել իր նախագահության տասը տարիներին ընթացքում, Մինասյանն արձագանքեց, թե իրենք շատ էին ուզում ունենալ «Ճարտարապետության մասին» օրենք, որի նախագծի վրա աշխատել էին, բայց օրենքի ընդունումը միայն իրենցից չէր կախված:
«Հաջողվել է պահպանել միությունը, պահպանել այս մեր շենքը, մի քիչ աջակից լինել մեր թոշակառուներին», - ասաց նա` հավելելով. - «Այսինքն` մենք աշխատում ենք, բայց ես ինքս դեռևս դրանից շատ ոգևորված չեմ: Մենք շատ բաներ դեռևս ունենք անելու»:
Ճարտարապետների միության դերին ու առաքելությանը վերաբերող հարցին Մինասյանն արձագանքեց. - «Մենք կանոնադրություն ունենք: Կանոնադրության մեջ մենք ունենք, ասենք, հուշարձանների պահպանության խնդիրներ, որ մենք պետք է միշտ հետևենք, կատարվող շինարարությունը, կատարվող ճարտարապետական այս կամ այն նախագծերը, դրանց ճիշտ տեղադրումը և այլն»:
Դիտարկմանը, որ այդ վերջին հարցում ոչ միշտ են արդյունքի հասնում` նա հակադարձեց. - «Չի էլ կարող լինի: Որովհետև հասարակական կազմակերպություն ենք, մեր ձեռքում լծակներ չունենք»:
Նա համոզմունք հայտնեց, որ եթե «Ճարտարապետության մասին» օրենքը ընդունվեր, պատկերը բոլորովին այլ կլիներ:
Մինասյանի փոխանցմամբ` ճարտարապետների բոլոր միությունները պաշտպան են կանգնում ճարտարապետների շահերին. - «Լինի դա իրավական ինչ-ինչ խնդիրներ կառուցապատողի հետ, պատվիրատուի հետ և այլն»:
Դիտարկմանը, թե հենց պատվիրատուի հետ է, որ միությունը հատկապես վերջին տարիներին չի կարողանում պայքարել, նա արձագանքեց. - «Հիմա այդ սեփականատերերի, պատվիրատուների ազդեցությունը շատ խոշոր է ճարտարապետների վրա, պետության վրա, որովհետև նրանք աշխատատեղեր են ստեղծում: Դրանով երբեմն ամեն ինչ ծածկվում է: Եվ գումարներ ունեն: Չնայած, եթե շատ ճիշտ այդ ամբողջը բերվի մի ընդհանուր համակարգի մեջ, ընդհանուր հայտարարի բերվի, այդ ժամանակ և' կառուցապատողն ու ինվեստորը գոհ կլինի, և' ճարտարապետները կանեն իրենց աշխատանքը… Երբ բոլորը միասին գալիս են մեկ հայտարարի, իսկ դա, պարզվում է, դժվար բան է, այ այդ ժամանակ մենք մեծ արդյունքներ կունենանք»: