«Համայնքը այնպես է սմքել, որ այլևս եթե նույնիսկ իրավունք տրվի իրեն՝ այդ իրավունքները չի կարողանա լիուլի գործածել», - ասում է քաղաքի Կենտրոնական հայկական վարժարանի տնօրենը:
Բոսֆորի զբոսանավերի ծրագրում Ստամբուլի ճարտարապետության մասին պատմելիս միայն վերջերս են սկսել հիշատակել Պալյանների անունը:
Ստամբուլում հայկական ազգանունները, հետքերը կամ ցուցատախտակները հիմնականում քողարկված են թուրքական դրոշի ներքո:
1886-ին հիմնված Կենտրոնական հայկական վարժարանի ճակատին Թուրքիայի դրոշն է, ներսում` Աթաթուրքի դիմանկարը: Պոլսի այս ավագ դպրոցի տնօրեն Սիլվա Կույումջյանն ասում է` իրենք թուրքահպատակ են: Փոխտնօրենը, պատմության, գրականության և մի շարք այլ կարևոր առարկաների ուսուցիչները թուրք են, հատուկ ուղարկվել են պետության կողմից, մի կողմից՝ թուրքերենով դասավանդելու, մյուս կողմից՝ դպրոցին հետևելու համար:
«Թուրքերենը գերազանցում է, հայերենի քանի որ ուսուցիչներ չկան, նաև տներում հայերեն չի խոսվում: Սա մեր ցավն է․․․ Հայերենը գրեթե դադարել է լինել մայրենի լեզու», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սիլվա Կույումջյանը:
Կենտրոնական հայկական վարժարանում այսօր 218 աշակերտ կա: Հայ աշակերտների ընդհանուր թիվը Պոլսում 3 հազար է, Ստամբուլից բացի այլ տեղ հայկական դպրոցներ չեն մնացել՝ փակվել են: Շատ հայ ծնողներ նախընտրում են իրենց երեխաներին տանել ավելի լավ կահավորված թուրքական դպրոցներ:
«Եթե այս ընթացքը ինքնահոսի թողնենք, անշուշտ, չենք կարող գոյատևել, այդ պատճառով պետք է կազմակերպվի: Մենք կազմակերպված ենք երևում, բայց հին ժառանգության վրա ենք նստած՝ դրա վրա ոչինչ ավելացնելու ի վիճակի չենք, դա վատնում ենք՝ չարաչար վատնում ենք: Կազմակերպված համայնք չենք՝ մենք այստեղ մեր միջև անգամ կազմակերպված չենք», - ասաց դպրոցի տնօրենը՝ շարունակելով․ - «Սա, անշուշտ, եղել է մի շարք արգելքներով՝ պետական արգելքներով: Համայնքը, ժողովուրդը՝ հայ ժողովուրդը այնպես է սմքել, ինքնամփոփ վիճակում է, որ այլևս եթե նույնիսկ իրավունք տրվի իրեն՝ այդ իրավունքները չի կարողանա լիուլի գործածել»:
Հատուկ ցուցատախտակ չկա նաև Հրանտ Դինքի հիմնադրած «Ակոս» շաբաթաթերթի խմբագրատան շենքի մուտքի մոտ: Թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն ասում է` անգամ խմբագրության կատվի անունն է Հայկանուշ, բայց ցուցատախտակ չեն փակցնում մի՛ պատճառով. - «Ցեղապաշտությունը, հայատյացությունը շատ ծավալուն երևույթ է, և շատ հավանական է, որ այդտեղ «Ակոս»-ը տեսնելով՝ «վայ, այստեղի ապակին որ կոտրեմ՝ ինչ լավ բան արած կլինեմ»․․․ Խորհելու շատ բան կա այս երկրում: Շատ-շատ մարդ կա՝ ոչ թե մեկ, ոչ թե տասը, ոչ թե հազար՝ շատ-շատ մարդ կա, որովհետև 90 տարվա հանրապետության շրջանի դաստիարակությունը այս է թելադրում իր մարդկանց»:
Հրանտ Դինքի սպանության տեղում, սակայն, տեղադրվել է հատուկ մակագրությամբ սալիկ՝ «Հրանտ Դինքը այստեղ սպանվեցավ», ամսաթիվ, ժամ...
Թերթի խմբագիրներն այսօր մտահոգված են, որ հայկական դպրոցներում սովորող աշակերտների քանակի նվազմանը զուգահեռ նվազելու են նաև շաբաթաթերթի ընթերցողները:
1996 թվականից տպագրվող «Ակոս»-ի 1/5 մասն է հայերեն՝ մնացածը թուրքերեն է: Թե՛ թուրքերեն, թե՛ հայերեն՝ թերթը շարունակում է Հրանտ Դինքի գաղափարական պայքարը, սակայն, ինչպես Էստուկյանն է ասում, Թուրքիայում դեռ գերիշխում են թրքության շահերը և ոչ արդարությունը:
«Արդարադատություն բացարձակապես գոյություն չունի այստեղ, որովհետև այդ համակարգը ամբողջովին քաղաքականացած է, ամբողջովին ազգային մտայնության գերին է դարձած, և մարդիկ ոչ թե մարդու իրավունք են հասկանում, կամ խոսքի ազատություն են հասկանում, այլ հասկանում են պետության շահերը, թրքության հեռանկարը, և այլն, և այլն», - ընդգծեց ստամբուլահայ խմբագիրը:
Արարատ Շեքերյանը հայկական տպագրության վերջին մոհիկաններից է Ստամբուլում՝ «Արաս» հրատարակչության խմբագիրն է․ սա արդեն միակ գործող հայկական հրատարակչությունն է Թուրքիայում՝ մյուսները փակվել են, չեն գործում կամ դադարել են հայկական գրքեր տպագրել:
«Եթե նայենք վերջին վեց նույնիսկ տարիներին, կտեսնեք մի քանի բան, այսինքն՝ փոփոխություն, բարելավում Թուրքիայում: Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական փոփոխություններ, բարելավումներ կան, բայց հայերի՞ հանդեպ ինչպես փոխվեց: Այսինքն, եթե վերցնենք պառլամենտը, կառավարությունը և վարչապետը՝ բավական փոփոխություն կա, բայց հասարակ մարդկանց մեջ վիճակը, ըստ իս, նույնն է, շատ փոփոխություն չկա: Բայց, ի վերջո, որտեղից է սկսվում փոփոխությունը ժողովրդի մեջ՝ վարչապետից, կառավարությունից է սկսվում և դեպի վար է իջնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շեքերյանը:
Մասամբ թուրքերենով են անցնում նաև կիրակնօրյա պատարագները հայկական եկեղեցում:
Ստամբուլի Քումքափը հայկական թաղամասի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում Աստվածաշնչի քարոզումը թուրքերենով տարօրինակ է միայն նորեկների ականջին: Հաճախ հայկական եկեղեցու հայերեն աղոթքն ու ժամերգությունը միախառնվում են դրսից լսվող թուրք մոլլայի կանչին: